Բաց ծրագրեր

Տվյալների վրա հիմնված ռազմավարություն. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր
Նախագրանցումը բաց է
3 ամիս
Երևան | UWC Դիլիջան | Բեռլին
Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
ESMT Berlin-ի` դասընթացն ավարտելու վկայական
Մատենան և ESMT Berlin-ը համատեղ մշակել են համաշխարհային մակարդակի բացառիկ ծրագիր առաջնորդների համար, ովքեր ձգտում են բարելավել իրենց հմտությունները ռազմավարության նախագծման և իրականացման մեջ՝ տվյալների վրա հիմնված մոտեցման միջոցով:
Թիմերի և մարդկանց առաջնորդում
Նախագրանցումը բաց է
50 ժամ
Երևանում և Երևանից դուրս
Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
Ծրագիրը հնարավորություն կտա ընդլայնել ժամանակակից կազմակերպություններում թիմեր առաջնորդելու և ղեկավարելու գիտելիքը և հմտությունները։ Ծրագիրը կօգնի զարգացնել աշխատանքային հարաբերությունները բարելավելու հմտությունները՝ ապահովելով անհատական, թիմային և կազմակերպական ավելի լավ արդյունքներ։
Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում
Նախագրանցումը բաց է
52 ժամ
Երևանում և Երևանից դուրս
Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
Ինտենսիվ ծրագիր Մատենայի փորձագետների կողմից, որն ուղղված է ռազմավարական պլանավորման, վերլուծության և բիզնեսի զարգացման հմտությունների ձևավորմանը` շուկայում ընկերության մրցակցային դիրքն ամրապնդելու, ինչպես նաև շուկայի ընդլայնմանը նպաստելու համար:
«Dealmaking in Complex Environments». ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր
Նախագրանցումը բաց է
2 ամիս
Երևանում և Երևանից դուրս
Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
«Մատենան» Հարվարդի համալսարանի ռուսական և եվրասիական հետազոտությունների Դեյվիսի կենտրոնի «Negotiation Task Force»-ի հետ համագործակցությամբ սկսում է ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր՝ որն ուղղված է բարձր օղակի ղեկավարների բանակցություններ վարելու և գործարքներ կնքելու հմտությունների զարգացմանը: Երկամսյա ծրագիրը ներառում է երկու ինտենսիվ, 3-օրյա մոդուլներ և իրական կյանքի սիմուլյացիոն վարժություններ: