Մասնագիտական վերելքի ծրագրեր

Օգոստոսի 11 - Սեպտեմբերի 29 Թիմերի և մարդկանց առաջնորդում
Ընդունելությունը բաց է մինչև օգոստոսի 7-ը
44 ժամ
Երևանում և Երևանից դուրս
Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
Ծրագիրը հնարավորություն կտա ընդլայնել ժամանակակից կազմակերպություններում թիմեր առաջնորդելու և ղեկավարելու գիտելիքը և հմտությունները։ Ծրագիրը կօգնի զարգացնել աշխատանքային հարաբերությունները բարելավելու հմտությունները՝ ապահովելով անհատական, թիմային և կազմակերպական ավելի լավ արդյունքներ։
Հուլիս 19 - Սեպտեմբեր 20 Արդյունավետ բիզնես պլանավորում և զարգացման ռազմավարություններ
Ընդունելությունն ավարտված է
46 ժամ, երեքշաբթի և հինգշաբթի օրերին, 19:00-21:00
Երևանում և 1 Eduweekend Երևանից դուրս
Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
Ինտենսիվ ծրագիր Մատենայի փորձագետների կողմից, որն ուղղված է բիզնեսի համապարփակ պլանավորման, վերլուծության և զարգացման հմտությունների ձևավորմանը` շուկայում ընկերության մրցակցային դիրքը ամրապնդելու, ինչպես նաև շուկայի ընդլայնմանը նպաստելու համար: