«Մատենան» Կիպրոսում. Առաջնորդությունը գլոբալ միջավայրում

4-6 Հոկտեմբեր, 2023
  • Կիսվել
«Մատենան» ընդլայնում է իր աշխարհագրությունը` ղեկավարների եռօրյա ուսումնական ճամբարով (Executive Bootcamp), որը կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին Կիպրոսում:

Տեղականից գլոբալ դառնալու գործընթացը պահանջում է համակարգային մոտեցում և արդյունավետ առաջնորդություն: Եթե դուք (ձեր ընկերությունները) պլանավորում եք ապագայում ընդլայնվել դեպի գլոբալ բիզնես միջավայր կամ արդեն գտնվում եք այդ գործընթացում, առաջարկում ենք ձեզ այս ճամբարի մասը դառնալ, որտեղ մեր առաջատար փորձագետները կօգնեն բարելավել առաջնորդության ձեր հմտությունները գլոբալ միջավայրում:

Բացի առաջնորդության դասերից, մենք կօգտագործենք Կիպրոսի օրինակը «Մատենայի» գործընկերների և ընկերություններ այցերի միջոցով՝ տեղականից դեպի գլոբալ անցման իրական հնարավորությունների վերաբերյալ հենց տեղում կիրառական փորձ ստանալու նպատակով:

Վարձը՝ 660.000 դրամ, որը ներառում է՝

- Ղեկավարների ուսումնական ճամբար «Առաջնորդությունը գլոբալ միջավայրում»
- Ավիատոմսերը և բոլոր տրանսֆերները
- 2 գիշեր նորաբաց «NYX Hotel Limassol Leonardo Hotels» հյուրանոցում՝ ներառյալ նախաճաշը
- Ճաշեր և սուրճի ընդմիջումներ

Գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:

Շտապե՛ք գրանցվել, քանի որ առկա է ընդամենը 15 տեղ, մնացած տեղերն ամրագրված են «Մատենայի» շրջանավարտների կողմից։

Ծրագրի բովանդակությունը և փորձագետները՝ (PDF)

Հ.Գ. Հոկտեմբերի սկիզբը Կիպրոսում նաև ծովափնյա սեզոն է, ուստի ցանկության դեպքում կարող եք ավելացնել օրերը ձեր արձակուրդը վայելելու համար: