«ESMT Berlin» և «Մատենա». «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն», 2-րդ հոսքի մեկնարկ

04 Ապրիլ 2023
  • Կիսվել
Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի հետ համատեղ իրականացվող ծրագրի 1-ին մոդուլի ընթացքում «ESMT Berlin»-ի և «Մատենայի» պրոֆեսորներ Սեբաստյան Յունգեն և Արա Աբրահամյանը մասնակիցներին ներկայացրին ռազմավարության մշակման և իրագործման նորագույն մոտեցումները, համաշխարհային լավագույն փորձը, քննարկեցին այդ գործընթացում հաճախ հանդիպող սխալները, դրանցից խուսափելու մեթոդները: Քառօրյա ինտենսիվ մոդուլի ընթացքում մասնակիցների օրինակներով վերլուծվեց ռազմավարական որոշումների կայացման գործում առաջնորդի դերը, ինչպես նաև ռազմավարության իրագործման նպատակով թիմում վստահություն ստեղծելու արդյունավետ եղանակները:  
Ծրագրի 2-րդ մոդուլն ամբողջությամբ նվիրված է տվյալների հետ աշխատանքին և ռազմավարության մեջ դրանց կիրառմանը, իսկ 3-րդ մոդուլի ընթացքում մասնակիցները կայցելեն Բեռլին՝ տեղում ուսումնասիրելու գերմանական առաջատար կազմակերպությունների ռազմավարական կառավարման փորձը:  

Դասերն անցկացվում են Բեռլինում, Երևանում և Դիլիջանում, իսկ ծրագրի ավարտին մասնակիցներն ստանում են կրկնակի սերտիֆիկատ 2 բիզնես դպրոցներից:   

Եթե բաց եք թողել ծրագրին միանալու հնարավորությունը, կարող եք նախագրանցվել 3-րդ հոսքին, որի մեկնարկը նախատեսված է աշնանը:   
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը