«Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» ծրագրի 2-րդ մոդուլը՝ UWC Դիլիջանում
25 Հունվար 2023

Գերմանիայի #1 բիզնես դպրոցի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրի 2-րդ մոդուլի ընթաքում «Մատենայի» փորձագետ, Բարսելոնայի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես է տվյալների վերլուծությունը արժեք ստեղծում ռազմավարական որոշումների կայացման համար, ինչպես տարբերակել լավ և վատ վերլուծությունները և ինչպես արդյունավետորեն իրականացնել տարբեր տեսակի վերլուծություններ:
Առանձնացրել ենք մի քանի եզրահանգումներ, որոնք համակողմանիորեն քննարկվել են ինտենսիվ դասերի ընթացքում՝
- Տվյալներից սովորելը վերջին տասնամյակների ընթացքում ամենահաջողակ ընկերությունների ձեռքբերումների հիմնական գործոնն է,
- Արհեստական բանականության արժեքը պայմանավորված է այն տվյալներով, որոնք օգտագործվում են նրան սովորեցնելու համար,
- Նոր դարաշրջանում «թվային մենաշնորհի» իրավիճակը, երբ տվյալների մեծ մասը կենտրոնացված է մեկ ընկերությունում, ավելի շահավետ է դառնում հաճախորդների համար,
- Թե՛ հաճախորդը, թե՛ ընկերությունը շահում են տվյալների փոխանակումից, որովհետև ծառայություններն ավելի անհատականացված և հարմարեցված են դառնում:
Այս բացառիկ ծրագրի ավարտական մոդուլն անցկացվելու է Բեռլինում, որից հետո մասնակիցներն ստանալու են կրկնակի սերտիֆիկատ՝ 2 բիզնես դպրոցներից:







