Երևանում մեկնարկեց Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի հետ համատեղ իրականացվող «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» ծրագիրը

12 Դեկտեմբեր 2022
  • Կիսվել
Ծրագրի բացմանը մասնակիցներին ողջունեցին «ESMT Berlin»-ի պրոռեկտոր Հարալդ Հունգենբերգը և «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:
«ESMT Berlin-ն ընդամենը 20 տարեկան է և այդ ժամանակահատվածում կարողացել է դառնալ Եվրոպայի առաջատար բիզնես դպրոցներից մեկը։ Ուրախ եմ այստեղ գտնվելու համար, քանի որ մենք տեսնում ենք «Մատենայի» զարգացման նմանատիպ ընթացքը, և մեծ ներուժը՝ կարճ ժամանակում դառնալու կարևորագույն բիզնես դպրոցներից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլև դրանից դուրս»,- նշեց Հարալդ Հունգենբերգը:

«Հայաստանում մենեջմենթի որակը բարձրացնելու և ժամանակին համահունչ համակարգային փոփոխություններ կատարելու միակ տարբերակը աշխարհի լավագույններից սովորելն է՝ տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով: «ESMT Berlin»-ը և «Մատենան» համատեղ մեծ աշխատանք են կատարել, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ նպատակը: Deutsche Bank-ի, Siemens-ի, Mercedes-Benz-ի և առաջատար այլ կորպորացիաների կողմից հիմնադրված ESMT Berlin-ի պրոֆեսորները կառավարման լավագույն փորձի կրողներն են, և շատ կարևոր է, որ հատուկ կազմված ծրագրում նրանք կիսվելու են այդ փորձով և օգնելու են մասնակիցներին արդյունավետ ռազմավարություն մշակել ու իրագործել»,- ընդգծեց Ռուբեն Հայրապետյանը:
Առաջին մոդուլի ընթացքում ծրագրի մասնակիցները կծանոթանան ռազմավարության մշակման և իրականացման համաշխարհային լավագույն փորձին, կուսումնասիրեն այդ գործընթացում հաճախ հանդիպող սխալները և դրանցից խուսափելու մեթոդները, կբացահայտեն առաջնորդների դերը ռազմավարական որոշումների կայացման և իրագործման մեջ, ինչպես նաև այդ նպատակով թիմում վստահություն ստեղծելու արդյունավետ եղանակները:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը