Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի և «Մատենայի» շրջանավարտները՝ Բեռլինում

22 Փետրվար 2023
  • Կիսվել
Ավարտվեց «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» եռամսյա միջազգային կրթական ծրագրի 3-րդ մոդուլը: Ղեկավարների համար նախատեսված այս ծրագիրը համատեղ իրականացվում է «Financial Times»-ի վարկածով Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի և «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:

Բեռլինյան դասընթացը բացառիկ էր բոլոր առումներով: Ընտրվել էր հատուկ դասասենյակ, որը 1999-2001թթ.-ին եղել է Գերմանիայի կանցլերի աշխատասենյակը և այժմ ծառայում է էքսկլյուզիվ ծրագրերի համար:

Հատուկ նշանակություն ուներ ուսումնական այցը «Mercedes-Benz»-ի գործարան՝ լեգենդար ավտոարտադրողի բարձրագույն ղեկավարության հետ միասին կազմակերպության ռազմավարության և կառավարման նորագույն փորձի խորքային ուսումնասիրության նպատակով:

«ESMT Berlin»-ի պրոֆեսորների շնորհիվ մասնակիցները վերլուծեցին գերմանական մի շարք հաջողված կազմակերպությունների ռազմավարությունների փորձը, կատարեցին արժեքավոր եզրահանգումներ իրենց ընկերություններում կիրառելու ուղղությամբ:

Վերջին օրվա ավարտին տեղի ունեցավ «ESMT Berlin»-ի ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը