Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը՝ Հայաստանում. համատեղ կրթական ծրագիր Մատենայի հետ

14 Հուլիս 2022
  • Կիսվել
«Financial Times» հեղինակավոր պարբերականի վարկանիշավորմամբ Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցը՝ «ESMT Berlin»-ը, Հայաստանում հիմնադրված «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ կրթական ծրագիր կիրականացնի բիզնես ոլորտի առաջնորդների և կառավարիչների համար։

Դպրոցը (ամբ․ անվանումը՝ Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոց) հիմնադրվել է  համաշխարհային 25 ընկերությունների կողմից, որոնց թվում են  McKinsey & Company, Inc., KPMG, The Boston Consulting Group, Siemens, T-Mobile և այլն։
«ESMT Berlin-Matena» միջազգային ծրագրի մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը, որին կկարողանան մասնակցել կառավարման և առաջնորդության կրթությամբ հետաքրքրվողները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
«Առաջատար կրթական հաստատությունների հետ համագործակցելով՝ Մատենան հասանելի է դարձնում համաշխարհային կարգի բիզնես կրթությունը Հայաստանում: Մեր երկիրը կարող է և պետք է դառնա տարածաշրջանում լավագույն ուղղությունը՝ միջազգային բարձրակարգ կրթությամբ հետաքրքրվողների համար», - նշում է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Մատենան արդեն իրականացնում է  միջազգային մի շարք կրթական ծրագրեր Հայաստանում՝ շարունակաբար ընդլայնելով առաջատար գործընկերների և փորձագետների ցանցը:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը