IBM-ի նախկին ավագ փոխնախագահի վարպետության դասը Մատենայում
16 Մայիս 2022

«Ռազմավարության դասեր առաջնորդների համար», Քենեթ Քևերյան
IBM-ի և Բոստոնի խորհրդատվական խմբի (BCG) նախկին գլխավոր փոխնախագահը «Leading Change» ծրագրի շրջանակում առցանց վարպետության դաս անցկացրեց, որի ընթացքում ներկայացրեց IBM ընկերության զարգացման ռազմավարության առանցքային կետերը և կիսվեց իր փորձի ընթացքում հանդիպած խոչընդոտներով, խնդիրներով, դրանց լուծման եղանակներով։
IBM-ի ռազմավարության ազդեցիկ փորձը Քենեթ Քևերյանը վերածել էր հստակ դասերի հատուկ Մատենայի «Leading Change» ծրագրի մասնակիցների համար։
Որոշումներն IBM-ում կայացվել են՝ հաշվի առնելով մի շարք սկզբունքներ, որոնցից են՝
▪️ Նախորդ անգամ տրված լուծումը հաճախ սխալ լուծում է հաջորդ անգամների համար,
▪️ Պարտադիր պետք է հասկանալ օգտատերերի իրական կարիքները,
▪️ Երբեք չպիտի կտրվել (հեռվանալ) վերջնական օգտատերերից,
▪️ Պետք է հստակ առանձնացնել, թե ինչում եք դուք ուժեղ, և դրանում դառնալ ամենաուժեղը,
▪️ Հին դասերը կրկնվելու հատկություն ունեն, սակայն դրանք նոր պատասխաններ են պահանջելու։
Քենեթ Քևերյանի մասին․
Քենեթ Քևերյանը համաշխարհային հսկա IBM ընկերության նախկին գլխավոր փոխնախագահն է (կազմակերպական ռազմավարության գծով), աշխարհի 2 խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի՝ լեգենդար Բոստոնի խորհրդատվական խմբի (BCG) երկարամյա փոխնախագահը։
Նա նաև անկախ խորհրդատու է ռազմավարության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում: Քևերյանն աշխատում է Fortune 100 ընկերությունների և նոր ձեռնարկությունների հետ՝ օգնելով նրանց ուսումնասիրել և վերաիմաստավորել իրենց հիմնական ռազմավարությունը՝ միավորելով ռազմավարությունն ու դրա իրականացումը: