Բարձր տրամադրություն «Մատենայի» այգում. շրջանավարտների վերամիավորման երեկո

06 Ապրիլ 2023
  • Կիսվել
«Մատենա» միջազգային դպրոցն արդեն շուրջ 200 շրջանավարտ ունի՝ առաջնորդներ տարբեր բնագավառներից և բազմաթիվ ընկերություններից: Կասկադի անմիջական հարևանությամբ գտնվող «Մատենայի» լուսազարդ բակում տեղի ունեցավ շրջանավարտների առաջին վերամիավորման երեկոն, որը հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով:
Միջոցառման ընթացքում, հյուրասիրությունից և բարձր տրամադրությունից բացի, տեղի ունեցավ նաև «Մատենայի» շրջանավարտների ակումբի առաջին նախագահի ընտրությունը: Ընտրված նախագահը պատասխանատվություն ստանձնեց՝ զանազան մասնագիտական և ժամանցային միջոցառումների շնորհիվ մատենացիների կյանքն ավելի հետաքրքիր և արժեքավոր դարձնելու, ինչպես նաև՝ նպաստելու «Մատենայի» օրեցոր աճող համայնքի պահպանմանը և զարգացմանը:  

Մատենացիներին ողջունեցին նաև հատուկ կրթաթոշակներ տրամադրող առաջին 2 կազմակերպությունների՝ Յունիբանկի և «Անիվ» հիմնադրամի ղեկավարները:  
Այնուհետև, երեկոյի ամենասպասված հատվածներից մեկում մատենացիները փորձեցին իրենց ուժերը հատուկ մշակված խաղում, թե որքան լավ են ճանաչում «Մատենային»: Հաղթողները ստացան իրենց գիտելիքով վաստակած արժեքավոր մրցանակները:  
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը