«Մատենան» 1 տարեկան է
05 Դեկտեմբեր 2022
Դեկտեմբերի 2-ը բոլոր մատենացիների համար նշանավոր օր էր. ուղիղ մեկ տարի է, ինչ «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը համաշխարհային առաջատար գործընկերների հետ միասին զբաղվում է կրթական նոր մշակույթի արմատավորմամբ Հայաստանում:



Այս կարևորագույն օրը նշելու համար մեզ էին միացել «Մատենայի» միջազգային խորհրդի անդամները, փորձագետները, մասնակիցները և շրջանավարտների ակումբի անդամները, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ դերն ունի «Մատենայում»:
Մեկ տարվա ընթացքում Հարվարդի համալսարանի, Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի, Շվեդիայի և Կանադայի առաջատար բիզնես դպրոցների գործընկեր դարձած «Մատենային» շնորհավորելու համար աշխարհի տարբեր անկյուններից տեսաուղերձներ էին հղել նաև Հայաստանից դուրս գտնվող մեր համայնքի ներկայացուցիչները։


Միջոցառման սպասված պահերից էր նաև «Matena Quiz»-ը, որի 3 հաղթողները, ճիշտ պատասխանելով «Մատենայի» և առաջնորդության մասին ինտելեկտուալ հարցերին, հնարավորություն ստացան մասնակցելու գալիք ծրագրերից որևէ մեկին՝ իրենց ընտրությամբ:
Շնորհավորում ենք բոլոր մատենացիներին և վստահեցնում, որ լավագույնը դեռևս առջևում է:

