«Մատենայում» մեկնարկեց «Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագրի 2-րդ հոսքը

01 Նոյեմբեր 2022
  • Կիսվել
Ծրագիրը միտված է մասնակիցների կառավարչական ու առաջնորդության հմտությունների զարգացմանը և բաղկացած է 4 մոդուլից՝
- Թիմի կառուցում: Մշակույթի ձևավորում և զարգացում,
- Պատվիրակում և վերահսկողություն,
- Առաջնորդում և մոտիվացիա,
- Թիմի արդյունավետության կառավարում:

Այս անգամ ծրագրում ավելացել է ֆասիլիտացիոն սեսիա, որն ուղղված է մասնակիցների միջև համագործակցային կապերի («նեթվորքինգի») խթանմանը:

Մատենայի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը ողջունեց մասնակիցներին, ծրագրերի կառավարիչ Լիլիթ Գյուլգյուլյանը ներկայացրեց ծրագրի բովանդակությունն ու կառուցվածքը և պատասխանեց մասնակիցների կողմից ուղղված հարցերին:
Հանդիպումը շատ արդյունավետ էր. տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները ոչ միայն մանրամասն տեղեկատվություն ստացան ծրագրի վերաբերյալ, այլև կիսվեցին իրենց ակնկալիքներով և նպատակներով:

Ծրագրի փորձագետներից քննարկանը ներկա էին Erste Group-ի՝ ավստրիական խոշորագույն բանկային խմբի թվային տրանսֆորմացիայի նախկին տնօրեն Արա Աբրահամյանը, Adobe Armenia-ի գործադիր տնօրեն Լիաննա Հայրապետյանը և Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Տիգրան Դավթյանը:
Համոզված ենք, որ մեր միջազգային և տեղական փորձագետների օգնությամբ, ովքեր առաջատար մասնագետներ են իրենց ոլորտներում, նոր «Մատենացիները» կստանան անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները՝ իրենց աշխատանքում լավագույն արդյունքները գրանցելու համար:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը