Բացառիկ ուսումնական այց «Mercedes-Benz»-ի գործարան
20 Փետրվար 2023

«Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» ծրագրի մասնակիցները Բեռլինում այցելեցին «Mercedes-Benz»-ի գործարան՝ տեղում ուսումնասիրելու կազմակերպության ռազմավարության և կառավարման ժամանակակից փորձը:
Հենց այստեղ է 2022թ.-ին հիմնադրվել ու գործում «Mercedes-Benz»-ի թվային գործարանի կամպուսը, որի միջոցով Մերսեդեսը պլանավորել է մինչև 2030թ.-ն ամբողջապես անցնել միայն էլեկտրական մեքենաների արտադրության:
Մասնակիցներին դիմավորեց գործարանի տնօրեն Կլեմենց Դոբրավան, որը ներկայացրեց հեղափոխական այս ռազմավարության մանրամասները: Մերսեդեսի օրինակով քննարկվեցին կառավարման օպտիմալ կառուցվածքի լուծումները, աշխատակիցների մշտական վերապատրաստման փորձը, կազմակերպության ռազմավարության վերանայման մոտեցումները մրցակիցների ակտիվության պարագայում («Tesla», «BMW» և այլն), տվյալների և արհեստական բանականության կիրառման առավելություններն ու սահմանափակումները, ինչպես նաև կառավարման թվայնացման անբողջ գործընթացը:
Այնուհետև մասնակիցները բացառիկ հնարավորություն ստացան շրջայց կատարելու բուն արտադրամասում՝ հետևելով լեգենդար մեքենայի արտադրության իրական գործընթացին:
Բեռլինյան մոդուլի ընթացքում կուսումնասիրվեն նաև գերմանական այլ կազմակերպությունների ռազմավարություններ:

