Մոդուլ Սկոլկովոյում. հատուկ դասընթաց Մատենայում սովորողների համար
30 Մայիս 2022

Մայիսի 19–21-ը «Leading Change» ծրագրի մասնակիցներն ավարտեցին Սկոլկովոյի՝ «Financial Times»-ի վարկածով լավագույն բիզնես դպրոցներից մեկի կրթական մոդուլը:
Մեր համագործակցության շրջանակում մշակված և հայաստանյան բիզնես ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնող մոդուլը հերթական արդյունավետ և տպավորիչ փորձն էր ծրագրին մասնակցող հայ և օտարերկրացի ղեկավարների համար:
Ծրագիրն անցկացվում էր դպրոցի կամպուսում՝ ճարտարապետական յուրահատուկ կառույցում:

Փորձագիտական օր 1
Փոփոխությունների նախագծեր. ո՞վ և ինչպե՞ս

Քանի որ բոլոր նախագծերը տարբեր են և առանձնանում են իրենց ծավալով, ընթացքով և այլ հատկանիշներով, տարբերվում են նաև թիմի ներգրավման և խթանման մեթոդները:
Առ այսօր գոյություն չունի մենթորության և թիմի աջակցության միասնական բանաձև կամ համակարգ, որը կհամապատասխանի ցանկացած ղեկավարի, սակայն կան պատկերացումներ առավել արդյունավետ մեթոդների և ուշադրության արժանի միջոցների մասին։
Փոփոխությունների իրականացման նկատմամբ վերահսկողության գործիքների մասին պատկերացումը, հաղորդակցության պլանավորման ունակությունները և փոփոխությունների նախագծերում ուսուցումը դրված էին Մ. Պոչինոկի և Պ. Ալֆյորովի կողմից անցկացված առաջին փորձագիտական օրվա հիմքում։
Փոփոխությունների իրականացման նկատմամբ վերահսկողության գործիքների մասին պատկերացումը, հաղորդակցության պլանավորման ունակությունները և փոփոխությունների նախագծերում ուսուցումը դրված էին Մ. Պոչինոկի և Պ. Ալֆյորովի կողմից անցկացված առաջին փորձագիտական օրվա հիմքում։

Փորձագիտական օր 2
Ղեկավարներից ո՞վ կարող է պնդել, որ թիմում որոշումներ կայացնելիս սխալներ չի գործել։ Ինչպես հայտնի է, սխալները հերքելը կրկնակի սխալ է։ Բայց կա հնարավորություն դրանք նվազագույնի հասցնելու՝ առաջնորդության համաշխարհային առաջադեմ փորձն ուսումնասիրելով, ընդլայնելով հորիզոնը և գեներացնելով նոր գաղափարներ։


Ինտերակտիվ դասախոսությունները, դեբրիֆ ու բիզնես խաղերը, խմբային աշխատանքները ոչ միայն բարձրացրեցին իրավասությունների պատվիրակման հմտությունները, այլև նպաստեցին անկայուն միջավայրում թիմի զարգացման հայեցակարգի ավելի լավ ընկալմանը և ակտիվ գործունեության արդյունքում առաջացած խնդիրների չեզոքացմանը:


Մասնակիցների կարծիքների համաձայն՝ ստացված փորձն ու գիտելիքը վստահաբար կներդրվեն իրենց ընկերություններում:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին մեկնարկում է ծրագրի հերթական հոսքը, որին կարելի է միանալ մինչև հուլիսի 10-ը՝ անցնելով հետևյալ հղումով: