Արցախի պետական կառավարման բարձր ու միջին օղակի ղեկավարների մասնագիտական զարգացման նոր ծրագրի մեկնարկը տրված է
03 Դեկտեմբեր 2022

«Մատենա» միջազգային դպրոցն արդեն երկրորդ անգամ իրականացնում է Արցախի բարձրաստիճան ղեկավարների, այս անգամ նաև, միջին օղակի ղեկավարների համար հատուկ մշակված և իր տեսակի մեջ աննախադեպ կրթական ծրագիր:
.jpg)


«Արդյունավետ կառավարում» ծրագիրը ոչ միայն մասնագիտական արժեքավոր կարողություններ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում, այլև նոր հարթակ է՝ Արցախի պետական կառավարման առանցքային խնդիրների քննարկման և կարևորագույն եզրահանգումներ կատարելու:
Երկօրյա ծրագրի ընթացքում ոլորտի առաջատար փորձագետների օգնությամբ մասնակիցները կքննարկեն հանրային կառավարման գործընթացների բարելավման ուղղությունները, փոփոխությունների նախագծերի իրագործման խնդիրները, ինչպես նաև ձեռք կբերեն նոր հմտություններ արդյունավետ պատվիրակման և ճգնաժամային իրավիճակում ծրագրանպատակային կառավարման ուղղությամբ:


