Հերթական բաց դասախոսությունը՝ «Մատենայում»

03 Փետրվար 2023
  • Կիսվել
«Մատենա» միջազգային դպրոցի փորձագետներ Գարեգին Գևորգյանը և Ստանիսլավ Սկրիպնիչենկոն բաց դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացրին, թե ինչ է անհրաժեշտ ղեկավարներին իմանալ ֆինանսների մասին:

Դասախոսությունն անցավ ինտերակտիվ ոճով. տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը բանախոսներին և ստանալ անհրաժեշտ մասնագիտական խորհուրդներ, այլև ներկայացրեցին իրենց մոտեցումները քննակվող խնդիրների շուրջ:
Առանձնացրել ենք մի քանի առանցքային թեմաներ, որոնք քննարկվեցին բաց դասախոսության ընթացքում՝ ղեկավարների համար անհրաժեշտ իմացության համատեքստում՝

 • կորպորատիվ ֆինանսներ,
 • կապիտալ ակտիվների գնագոյացման մոդելը,
 • կապիտալի արդյունավետ շուկաներ,
 • արժեքի ավելացում և արժեքի պահպանման օրենքը,
 • երկարաժամկետ կապիտալ ծախսեր,
 • վենչուրային ներդրումներ,
 • կապիտալի տեղաբաշխում,
 • ֆինանսական անվտանգություն:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը