Մասնագիտական քննարկում «Մատենայի» այգում. ներկա էր մոտ 300 մասնակից

03 Օգոստոս 2022
  • Կիսվել
«Մատենա» միջազգային դպրոցի այգում տեղի ունեցավ «Ինչպե՞ս առաջնորդել մարդկանց և հաջողել» մասնագիտական բաց քննարկումը, որի խոսնակներն էին «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը և «Մատենայի» փորձագետ, Ամստերդամի Ազատ համալսարանի «Առաջնորդության և խորհուրդների զարգացման» կենտրոնի համահիմնադիր Լարա Չոլակյանը:
Քննարկումը համախմբել էր մոտ 300 մասնագետների, բիզնեսի ղեկավարների, հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և շահագրգիռ այլ անձանց, որոնց միավորում էին առաջնորդության հմտությունները զարգացնելու գաղափարը և նպատակը: 
Խոսնակների ելույթից հետո մասնակիցները հնարավորություն ստացան ներկայացնել սեփական փորձը, խոսնակներին ուղղել իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ, որի արդյունքում ձեռք բերված նոր գաղափարները և մոտեցումները կկարողանան կիրառել իրենց մասնագիտական կյանքում:
Քննարկման ինքնաբուխ մասնակից էին դարձել նաև Բաղրամյան պողոտայով զբոսնող շատ քաղաքացիներ, որոնք կանգ էին առնում և հետևում դասախոսությանը:
«Մատենան» պարբերաբար կազմակերպելու է մասնագիտական կարևորագույն թեմաներով բաց դասախոսություններ, որոնց մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով մեր լրահոսին:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը