Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը` Հայաստանում. գործընկերություն և համատեղ մոդուլ Մատենայի հետ
22 Ապրիլ 2022

Եվրոպայի առաջատար բիզնես դպրոցներից մեկը՝ Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը, դարձել է Մատենայի գործընկերը և համատեղ միջազգային մոդուլ կանցկացնի Հայաստանում «Խորացված բիզնես մենեջմենթ» ծրագրի շրջանակում:
Հունիսի 21-24-ը պլանավորված մոդուլը կներառի դասընթացներ Մատենայի փորձագետների կողմից, ինչպես նաև մասնագիտական այցեր Մատենայի գործընկեր կազմակերպություններ:
Մենք հետևողականորեն և մեծ տեմպով ընդլայնում ենք առաջատար գործընկերների ու բարձրակարգ փորձագետների մեր ցանցը և ուրախ ենք տեսնել, որ դա ավելի ու ավելի մեծ ուշադրություն է գրավում Մատենայի և Հայաստանի նկատմամբ: