Մեկնարկեց «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագրի 3-րդ հոսքը
29 Մայիս 2023

Համաշխարհային կարգի այս ծրագիրը, որն ուղղված է ռազմավարական պլանավորման, վերլուծության և բիզնեսի զարգացման հմտությունների ձևավորմանը բաղկացած է 4 մոդուլներից՝
- Պլանավորման ռազմավարական մոտեցում,
- Հետազոտություն և վերլուծություն,
- Ռազմավարության կազմում և իրականացում,
- Բիզնեսի առաջընթացի պահպանում և ընդլայնում:


Երկամսյա ինտենսիվ ծրագրի ընթացքում մասնակիցները կկարողանան օգտագործել ռազմավարական պլանավորման և բիզնեսի զարգացման գործիքակազմը, ինչպես նաև համապատասխանեցնել բիզնեսի ռազմավարությունը ժամանակակից մարտահրավերներին:
Եթե բաց եք թողել ծրագրին միանալու հնարավորությունը, կարող եք նախագրանցվել հոկտեմբերին մեկնարկող 4-րդ հոսքին:

