«Մատենայում» մեկնարկեց «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագիրը
04 Մարտ 2023

Համաշխարհային կարգի այս ծրագիրը, որն ուղղված է ռազմավարական պլանավորման, վերլուծության և բիզնեսի զարգացման հմտությունների ձևավորմանը բաղկացած է 4 մոդուլներից՝
- Պլանավորման ռազմավարական մոտեցում,
- Հետազոտություն և վերլուծություն,
- Ռազմավարության կազմում և իրականացում,
- Բիզնեսի առաջընթացի պահպանում և ընդլայնում:
Երկամսյա ինտենսիվ ծրագրի ընթացքում մասնակիցները կկարողանան օգտագործել ռազմավարական պլանավորման և բիզնեսի զարգացման գործիքակազմը, ինչպես նաև համապատասխանեցնել բիզնեսի ռազմավարությունը ժամանակակից մարտահրավերներին:




