Մեկնարկեց «Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագիրը

15 Օգոստոս 2022
  • Կիսվել
Կառավարչական անհրաժեշտ հմտություններ զարգացնող այս ծրագիրը բաղկացած է չորս հիմնական մոդուլներից՝
- Թիմի կառուցում, մշակույթի ձևավորում և զարգացում,
- Պատվիրակում և վերահսկողություն,
- Թիմի արդյունավետության կառավարում,
- Առաջնորդում և մոտիվացիա:
Առաջին հանդիպման ընթացքում մասնակիցները, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ` տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև ֆինանսներ, ծանոթացան ծրագրի բովանդակությանը, սկիզբ դրեցին միմյանց միջև գործընկերային ամուր կապերին և հարց ու պատասխանի շնորհիվ քննարկումներ ծավալեցին մի շարք թեմաների շուրջ:
Քննարկմանը ներկա էին ծրագրի փորձագետներից Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Տիգրան Դավթյանը, Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության և խորհուրդների զարգացման կենտրոնի համահիմնադիր Լարա Չոլաքյանը, Տեխնոլոգիական գծով ղեկավար, գերմանական «Deutsche Bank»-ում երկարամյա ղեկավարման փորձ ունեցող, Erste Group-ի՝ ավստրիական խոշորագույն բանկային խմբի թվային տրանսֆորմացիայի նախկին տնօրեն Արա Աբրահամյանը, ինչպես նաև Մատենայի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը և ծրագրերի կառավարիչ Լիլիթ Գյուլգյուլյանը:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը