Տվյալների վրա հիմնված ռազմավարություն. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր

Սեպտեմբերի 29 - Դեկտեմբերի 9
Ընդունելությունը բաց է
Տվյալների վրա հիմնված ռազմավարություն. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր
  • 3 ամիս
  • Մատենայի փորձագետներ | ESMT Berlin-ի փորձագետներ
  • Երևան | UWC Դիլիջան | Բեռլին
  • Անգլերեն | Համաժամանակյա թարգմանություն դեպի հայերեն
  • Ծրագրի ընթացքում՝
  • Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Ֆասիլիտացիոն սեսիա | Գործնական այցեր | Անհատական գործնական աշխատանք
  • Ծրագրի ավարտին՝
  • Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
  • ESMT Berlin-ի` դասընթացն ավարտելու վկայական
  • Ծրագրի մասին
  • Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
  • Դուք ստանում եք
  • Նկարագրություն
  • Վերջնարդյունքներ
  • Փորձագետներ

Ծրագրի մասին

Մատենան և ESMT Berlin-ը համատեղ մշակել են համաշխարհային մակարդակի բացառիկ ծրագիր առաջնորդների համար, ովքեր ձգտում են բարելավել իրենց հմտությունները ռազմավարության նախագծման և իրականացման մեջ՝ տվյալների վրա հիմնված մոտեցման միջոցով:

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

- Կազմակերպության բարձր օղակի ղեկավարների և բիզնեսի սեփականատերերի, որոնք ցանկանում են բարելավել ռազմավարությանն առնչվող հմտությունները և դառնալ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնող:

- Միջին օղակի ղեկավարների, որոնք պատասխանատու են ռազմավարության մշակման և իրագործման համար:

Դուք ստանում եք

Տեղական և միջազգային փորձագիտություն

գործնական և դասախոսական երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից

Գործնական հմտություններ

անհատական և խմբային աշխատանքի մեթոդներով

Մասնագիտական խմբային սեսիաներ

ֆասիլիտատորների կողմից

Networking

Խմբի ներսում և այլ շրջանավարտների հետ

Eduweekends

Երևան, UWC Դիլիջան, Բեռլին (ESMT Berlin)

Ավարտական վկայականներ

1. Մատենա 2. ESMT Berlin

Ծրագրի բովանդակությունը

Մոդուլ 1. Ռազմավարություն և ռազմավարական որոշումների կայացում

  • ESMT Berlin-ի փորձագետներ
  • Սեպտեմբերի 29 - Հոկտեմբերի 1
  • Երևան

Օր 1

Experts: Սեբաստիան Յունգե
  • Ծանոթության և նեթվորքինգի սեսիա
  • Ռազմավարության հայեցակարգը
  • Մրցակցային առավելությունների բնույթը և աղբյուրները
  • Դիագնոստիկ վարժություն մասնակիցների կազմակերպությունների մրցակցային դիրքի օրինակով
  • Ռազմավարության ձևակերպման և իրականացման գործընթացը
  • Իրավիճակ. որտե՞ղ ենք մենք այսօր
  • Փոփոխություններ. ինչպե՞ս է մեր բիզնեսը և դրա միջավայրը զարգանում ժամանակի ընթացքում
  • Ռազմավարություն. ինչպե՞ս մշակել տարբերվող բիզնես ռազմավարություն
  • Իրականացում. ինչպե՞ս կյանքի կոչել ռազմավարական պլանը
  • Ռազմավարական որոշումների կայացման հիմունքները
  • Կառավարչական որոշումների մարտահրավերները խմբերում (case study)
  • Մարդկային կանխակալությունները որոշումների կայացման գործընթացում
  • Որոշումների կայացման գործընթացներում կանխակալության վերացման հայեցակարգեր
  • Առաջնորդների դերը որոշումների կայացման և իրագործման մեջ

Մոդուլ 2. Տվյալների վերլուծության մեթոդներ՝ ռազմավարական որոշումների կայացման համար

  • Մատենայի փորձագետներ
  • Հոկտեմբերի 7, Նոյեմբերի 10-12
  • Երևան, UWC Դիլիջան
Experts: Ռուբեն Ենիկոլոպով, Լեոնիդ Ժուկով, Արա Աբրահամյան, Եկատերինա Կարմակ (ֆասիլիտատոր)
  • Ինչպես է տվյալների վերլուծությունը արժեք ստեղծում ռազմավարական որոշումների կայացման համար
  • Ռազմավարական մարտահրավերների վերհանում, որոնց հաղթահարմանը նպաստում է տվյալների վերլուծությունը
  • Լավ և վատ վերլուծությունների տարբերակումը
  • Վերլուծությունների տարբեր տեսակներ
  • Հետազոտական վերլուծություն
  • Կանխատեսումային վերլուծություն
  • Պատճառահետևանքային վերլուծություն
  • Մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն
  • Մեքենայական ուսուցման առաջադրանքների տարբեր տեսակներ
  • Տվյալների գաղտնիություն
  • Ալգորիթմական շեղումներ
  • Մեքենայական ուսուցում և բիզնեսի ռազմավարական խնդիրներ
  • Արհեստական բանականության կիրառման ճանապարհային քարտեզ
  • Գործառնական արդյունավետության բարելավումը արհեստական բանականության միջոցով
  • Վստահության կառուցումը ռազմավարական որոշումների կայացման գործընթացում
  • Ֆասիլիտացիոն սեսիա

Մոդուլ 3. Ռազմավարության լավագույն փորձը Գերմանիայում

  • ESMT Berlin-ի փորձագետներ
  • Դեկտեմբերի 7-9
  • Բեռլին (կամ առցանց՝ մասնակցի ընտրությամբ)
Experts: Յենս Վայնման, Բիանկա Շմից, Օլաֆ Պլյոտներ
  • Այցելություն ընկերություններ Գերմանիայում
  • Հատուկ նեթվորքինգային միջոցառում Գերմանիայի տնտեսության խոշորագույն տարածաշրջանային նախաձեռնության՝ «Ost-Ausschuss der Deutschen Wirtschaft»-ի գործարարների հետ
  • Գերմանիայի տնտեսությունը. պատմական զարգացումը և հաջողության գործոնները, ներկա մարտահրավերները և ապագա հեռանկարները
  • «Թաքնված չեմպիոններ». Գերմանիայի տնտեսության նորամուծությունների գործարանը
  • Գերմանական արտադրողների ռազմավարական այլըտրանքները համաշխարհային շուկաներում

Վարպետության դասեր

  • Միջազգային փորձագետներ
Experts: Իգոր Խալաթյան, Քեն Քևերյան, Պիեր Գուրջյան
  • Վերելքի (մագլցման) առաջնորդումը
  • Ռազմավարության հաջողության և ձախողման դասեր
  • Նպատակի վրա հիմնված առաջնորդության զարգացում

Անհատական գործնական աշխատանք

  • Ճկուն

Ծրագրի վերջնարդյունքներ

  • Ռազմավարության հայեցակարգի իմացություն և ռազմավարական մտածողություն
  • Մրցակցային դիրքի գնահատման և բարելավման կարողություն
  • Ռազմավարության ձևավորման և ձևակերպման հմտություններ
  • Որոշումների կայացման մեթոդների և կանխակալությունների իմացություն
  • Ռազմավարական որոշումների կայացման գործընթացների բարելավման ունակություն
  • Կազմակերպությունում վստահության միջավայրի բարելավման կարողություն
  • Տարբեր տեսակի տվյալների վերլուծության իրականացման և տարածված սխալների վերհանման հմտություններ
  • Տվյալների էթիկայի իմացություն
  • Տվյալների վրա հիմնված ռազմավարության ձևավորման և իրականացման համաշխարհային առաջատար փորձի իմացություն
  • Ռազմավարության լավագույն փորձի ստացում՝ Գերմանիայի «Թաքնված չեմպիոններ»-ից
  • Հորիզոնների ընդլայնում, նոր գաղափարների գեներացում

Փորձագետներ

Արա Աբրահամյան
Արա Աբրահամյան
Տեխնոլոգիական գծով ղեկավար
Տեսնել ավելին
Բիանկա Շմից
Բիանկա Շմից
Առաջնորդության զարգացման ծրագրերի տնօրեն, ESMT Berlin
Տեսնել ավելին
Իգոր Խալաթյան
Իգոր Խալաթյան
Oracle կորպորացիայի նախկին փոխնախագահ
Տեսնել ավելին
Յենս Վայնման
Յենս Վայնման
Ծրագրի տնօրեն, ESMT Berlin
Տեսնել ավելին
Քենեթ Քևերյան
Քենեթ Քևերյան
BCG-ի գործադիր խորհրդական, IBM կորպորատիվ ռազմավարության նախկին ավագ փոխնախագահ
Տեսնել ավելին
Լեոնիդ Ժուկով
Լեոնիդ Ժուկով
BCG Global AI Institute-ի տնօրեն
Տեսնել ավելին

Ընդունելության կարգը և վճարը

Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:

Վարձավճար՝ 2,750,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 870,000 դրամ կրթաթոշակ:
Վճարը ներառում է`
  • Ինտենսիվ դասընթացներ Մատենայի և ESMT Berlin-ի փորձագետների ​կողմից
  • Վարպետության դասեր
  • Ֆասիլիտացիոն սեսիա
  • Համաժամանակյա թարգմանություն
  • Փոխադրում Երևանից Դիլիջան
  • Կեցություն Դիլիջանում​
  • Սնունդ և սրճային ընդմիջումներ Երևանում և Դիլիջանում
3-րդ մոդուլի համար նախատեսվում է նաև առցանց մասնակցության հնարավորություն: Եթե մասնակիցը նախընտրում է մեկնել Բեռլին, ապա ավիատոմսի և կացության ծախսերը պետք է հոգա սեփական միջոցներով:
Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ