Արդյունավետ բիզնես պլանավորում և զարգացման ռազմավարություններ

Նախագրանցումը բաց է
Արդյունավետ բիզնես պլանավորում և զարգացման ռազմավարություններ
  • 48 ժամ
  • Երևանում և Երևանից դուրս
  • Հայերեն, Անգլերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
  • Ծրագրի ընթացքում՝
  • Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Անհատական գործնական աշխատանք | Ֆասիլիտացիոն սեսիա
  • Ծրագրի ավարտին՝
  • Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
  • Ծրագրի մասին
  • Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
  • Դուք ստանում եք
  • Նկարագրություն
  • Վերջնարդյունքներ
  • Փորձագետներ
  • Վարձավճար

Ծրագրի մասին

Ինտենսիվ ծրագիր Մատենայի փորձագետների կողմից, որն ուղղված է բիզնեսի պլանավորման, վերլուծության և զարգացման հմտությունների ձևավորմանը` շուկայում ընկերության մրցակցային դիրքը ամրապնդելու, ինչպես նաև շուկայի ընդլայնմանը նպաստելու համար: 

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

- Անհատների կամ թիմերի, որոնք ցանկանում են սկսել բիզնես գործունեություն

- Կազմակերպության տարբեր օղակի ղեկավարների և սեփականատերերի, որոնք ցանկանում են բարելավել բիզնեսի պլանավորմանն ու ռազմավարությանն առնչվող հմտությունները

- Մասնագետների և տարբեր օղակի կառավարիչների, որոնց աշխատանքը կապված է ընկերությունում բիզնես պլանավորման, վերլուծության և զարգացման ռազմավարության հետ

Դուք ստանում եք

Տեղական և միջազգային փորձագիտություն

գործնական և դասախոսական երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից

Գործնական հմտություններ

ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների կիրառմամբ, անհատական նախագծի ուղղությամբ աշխատանքով

Networking

Խմբում և այլ շրջանավարտների հետ

Eduweekend

Երևանից դուրս

Ավարտական վկայական

Մատենայի կողմից

Ծրագրի բովանդակությունը

Մոդուլ 1. Հետազոտություն և վերլուծություն

  • Ընկերության համատեքստը և մրցակցությունը
  • Ընկերության արդյունավետության և մրցունակության գնահատում
  • Բիզնես ոլորտի զարգացման միտումները

Մոդուլ 2. Ռազմավարության մշակում և իրականացում

  • Մրցակցային ռազմավարությունների տեսակները
  • Արդյունավետ ռազմավարության մշակում
  • Ռազմավարության իրականացման և կառավարման շրջանակներ
  • Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) սկզբունքների ինտեգրում բիզնեսի պլանավորման և ռազմավարության մեջ

Մոդուլ 3. Բիզնես պլանավորում

  • Առաքելության և տեսլականի կարևորությունը
  • Բիզնես մոդելների նախագծում և ներկայացում
  • Ընկերության ֆինանսների հիմունքներ և կատարողականի գնահատում
  • Մարքեթինգի և բրենդինգի ռազմավարությունների մշակում՝ օգտագործելով վարքագծային գիտությունների մեծ ազդեցություն ունեցող գաղափարները
  • Ցուցանիշների հավասարակշռված համակարգ

Վարպետության դասեր

Experts: Քեննեթ Քևերյան, Իգոր Խալաթյան
  • «Ռազմավարության դասեր. բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարում»
  • «Նոր բիզնես մոդելներ և արմատական փոփոխություններ բերող նորարարության ռազմավարություններ՝ առաջընթացը մեծացնելու և շուկայական ընդլայնմանը նպաստելու համար»

Աշխատանք անհատական նախագծի ուղղությամբ

  • Ճկուն
  • 14 ժամ

Ծրագրի վերջնարդյունքներ

  • Կարողանալ արդյունավետ կերպով վերլուծել ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդում են ընկերության արդյունավետության և մրցունակության վրա
  • Ունակ լինել օգտագործել բիզնեսի պլանավորման և զարգացման գործիքակազմ
  • Իմանալ մրցակցային ռազմավարությունների տարբեր տեսակները
  • Ունենալ բիզնեսի զարգացման ռազմավարություն մշակելու հմտություններ
  • Հասկանալ բիզնես պլանի և բիզնեսի զարգացման ռազմավարության միջև եղած տարբերությունները և փոխկապակցվածությունը
  • Ունակ լինել բիզնեսի ռազմավարությունը համապատասխանեցնել ընկերության առաքելությանը և տեսլականին
  • Իմանալ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) սկզբունքները
  • Ունենալ բիզնես մոդելներ մշակելու հմտություններ
  • Կարողանալ կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները սեփական բիզնես գործընթացներում
  • Ունակ լինել օգտագործել անհրաժեշտ տվյալներ՝ բիզնես ռազմավարության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար
  • Հասկանալ ընկերության ֆինանսների հիմունքները
  • Ունենալ կատարողականը գնահատելու, վերահսկելու և համապատասխան վերանայումներ կատարելու հմտություններ

Փորձագետներ

  • Բոլորը
  • Մատենայի փորձագետներ
  • Հրավիրյալ փորձագետներ
Ալեքսանդր Մեթերիսյան
Ալեքսանդր Մեթերիսյան
Teneo, գործադիր տնօրեն
Տեսնել ավելին
Գարեգին Գևորգյան
Գարեգին Գևորգյան
Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԿԲ
Տեսնել ավելին
Իգոր Խալաթյան
Իգոր Խալաթյան
Oracle կորպորացիայի նախկին փոխնախագահ
Տեսնել ավելին
Հայկ Հակոբյան
Հայկ Հակոբյան
Համահիմնադիր, BizBaz
Տեսնել ավելին
Հայկազ Ֆանյան
Հայկազ Ֆանյան
Modex ընկերության տնօրեն
Տեսնել ավելին
Հովհաննես Թորոյան
Հովհաննես Թորոյան
Ամերիաբանկի ռազմավարության, վերլուծության և հաշվեկշռի գծով տնօրեն
Տեսնել ավելին

Ընդունելության կարգը և վճարը

Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:

Վարձավճար՝ 1,050,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 400,000 դրամ կրթաթոշակ:
Վճարը ներառում է`
  • 34 ժամ ինտենսիվ դասընթացներ Մատենայի փորձագետների ​կողմից
  • Թարգմանություն ըստ անհրաժեշտության
  • Eduweekend Երևանից դուրս (տեղափոխում, կեցություն, սնունդ)
Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ