Global Shift Strategy. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր

Նախագրանցումը բաց է
 Global Shift Strategy. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր

«Global Shift Strategy» համատեղ ծրագրի ընդունելության նախագրանցումը բաց է:

Բացառիկ ծրագիրը, որը «Մատենան» մշակել է Կանադայի լավագույն բիզնես դպրոցներից «HEC Montreal»-ի հետ համատեղ, բարձր օղակի ղեկավարներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նորագույն պահանջներին համապատասխանող մասնագիտական գիտելիք և հմտություններ՝ իրենց կազմակերպությունների՝ «տեղականից» դեպի «գլոբալ» անցման անհրաժեշտությունը գնահատելու և դրա հիմքերը ձևավորելու համար: 

Երկու մոդուլների ընթացքում ծրագրի մասնակիցները կբացահայտեն, թե ինչպես գնահատել և բարելավել իրենց կազմակերպության` «տեղականից» դեպի «գլոբալ» անցում կատարելու պատրաստվածության աստիճանը, ինչպես նաև ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ՝ երկարաժամկետ բիզնես ռազմավարություն իրականացնելու և միաժամանակ նոր միջավայրին հարմարվելու համար:

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կստանան համատեղ վկայական` Մատենայի և HEC Montreal-ի կողմից

Նախագրանցման համար՝ 

    Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ