Թիմերի և մարդկանց առաջնորդում

Հոկտեմբերի 31 - Դեկտեմբերի 14
Ընդունելությունը բաց է մինչև հոկտեմբերի 20-ը
Թիմերի և մարդկանց առաջնորդում
  • 50 ժամ
  • Երևանում և Երևանից դուրս
  • Հայերեն, Անգլերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
  • Ծրագրի ընթացքում՝
  • Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Գործնական աշխատանք | Ֆասիլիտացիոն սեսիա
  • Ծրագրի ավարտին՝
  • Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
  • Ծրագրի մասին
  • Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
  • Դուք ստանում եք
  • Նկարագրություն
  • Վերջնարդյունքներ
  • Փորձագետներ
  • Վարձավճար

Ծրագրի մասին

Ծրագիրը հնարավորություն կտա ընդլայնել ժամանակակից կազմակերպություններում թիմեր առաջնորդելու և ղեկավարելու գիտելիքը և հմտությունները։ Ծրագիրը կօգնի զարգացնել  աշխատանքային հարաբերությունները բարելավելու հմտությունները՝ ապահովելով անհատական, թիմային և կազմակերպական ավելի լավ արդյունքներ։ 

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

Գործող ղեկավարների, որոնք ցանկանում են բարելավել իրենց առաջնորդման հմտությունները և բարձրացնել թիմերի արդյունավետությունը

Մասնագետների, որոնք պոտենցիալ առաջնորդներ են և ղեկավարելու են թիմեր

Դուք ստանում եք

Տեղական և միջազգային փորձագիտություն

գործնական և դասախոսական երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից

Գործնական հմտություններ

ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների կիրառմամբ

Networking

Խմբում և այլ շրջանավարտների հետ

Eduweekend

Երևանից դուրս

Ավարտական վկայական

Մատենայի կողմից

Ծրագրի բովանդակությունը

Մոդուլ 1․ Թիմի կառուցում։ Մշակույթի ձևավորում և զարգացում

  • Թիմի հատկանիշները և գործառույթները, դերերը թիմում
  • Թիմերի կառուցում
  • Թիմի զարգացման փուլերը
  • Մշակույթի կարևորությունը․ նպատակներ և արժեքներ
  • Մշակույթի և թիմի արդյունավետության միջև կապը
  • Մշակույթի ձևավորում, փոփոխում և զարգացում

Մոդուլ 2. Պատվիրակում և վերահսկողություն

  • Անհատական և թիմային նպատակների սահմանում
  • Պատվիրակման անհրաժեշտությունը: Ինչպե՞ս ճիշտ պատվիրակել
  • Մոնիտորինգ և վերահսկողություն
  • Թիմի մասնակցայնության աստիճանի և խմբային որոշումների ընդունման արդյունավետության բարձրացում
  • Վստահության կառուցում

Մոդուլ 3. Առաջնորդում և մոտիվացիա

  • Առաջնորդի դերը թիմում
  • Աշխատանքային կյանքի որակի բարձրացում
  • Դիմադրության հաղթահարում
  • Հաղորդակցում քոուչինգի և մենթորինգի միջոցով
  • Մոտիվացիա և ներգրավում
  • Նպատակաուղղված առաջնորդություն

Մոդուլ 4. Թիմի արդյունավետության կառավարում

  • Թիմի արդյունավետության գնահատում
  • Արդյունավետ հետադարձ կապ
  • Թիմի ուսուցման և զարգացման կարիքների բացահայտում
  • Տաղանդների և կարիերայի կառավարում
  • Թիմերում վարքագծի օրինաչափությունները. վարքագծային տնտեսագիտությունը գործողության մեջ

Գործնական աշխատանք

  • Ճկուն
  • 14 ժամ

Ծրագրի վերջնարդյունքներ

  • Արդյունավետ թիմեր ստեղծելու հմտություն
  • Թիմի մշակույթը ստեղծելու և կառավարելու հմտություն
  • Թիմի նպատակները սահմանելու հմտություն
  • Աշխատանքն արդյունավետորեն պատվիրակելու կարողություն
  • Խմբային որոշումների ընդունման գործընթացի բարելավման կարողություն
  • Թիմի ներսում փոխադարձ վստահությունն ամրապնդելու կարողություն
  • Թիմի արդյունավետության գնահատման և կառուցողական հետադարձ կապ ապահովելու հմտություններ
  • Թիմի անդամների կարիերայի և զարգացման կառավարման հմտություն
  • Վարքագծային տարբեր գործոնների միջև առկա կապերը բացահայտելու կարողություն
  • Արդյունավետ հաղորդակցման միջոցով թիմն առաջնորդելու կարողություն
  • Թիմում քոուչինգ և մենթորինգ իրականացնելու կարողություն
  • Մոտիվացիան և թիմային ոգին բարձրացնելու կարողություն

Փորձագետներ

  • Բոլորը
  • Մատենայի փորձագետներ
  • Հրավիրյալ փորձագետներ
Sona Hovhannisyan
Sona Hovhannisyan
Picsart University, տնօրեն
Տեսնել ավելին
Արա Աբրահամյան
Արա Աբրահամյան
Տեխնոլոգիական գծով ղեկավար
Տեսնել ավելին
Արմեն Հարությունյան
Արմեն Հարությունյան
Վարքագծային տնտեսագիտության և արհեստական բանականության փորձագետ
Տեսնել ավելին
Լարա Չոլաքյան
Լարա Չոլաքյան
Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության և Խորհուրդների Զարգացման Կենտրոնի համահիմնադիր և հետազոտող
Տեսնել ավելին
Լիաննա Հայրապետյան
Լիաննա Հայրապետյան
Գործադիր տնօրեն, Adobe Armenia
Տեսնել ավելին
Նազելի Պետրոսյան
Նազելի Պետրոսյան
Կազմակերպական մշակույթի և մարդկանց հետ գործառնությունների գծով տնօրեն, Picsart
Տեսնել ավելին

Ընդունելության կարգը և վճարը

Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:

Վարձավճար՝ 1,050,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 400,000 դրամ կրթաթոշակ:
Վճարը ներառում է`
  • 36 ժամ ինտենսիվ դասընթացներ Մատենայի փորձագետների ​կողմից
  • Թարգմանություն ըստ անհրաժեշտության
  • Eduweekend Երևանից դուրս (տեղափոխում, կեցություն, սնունդ)
Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ