Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում

Փետրվար 27, 2024 - Ապրիլ 30, 2024
Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում
  • 54 ժամ
  • Երևանում և Երևանից դուրս
  • Հայերեն, Անգլերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
  • Ծրագրի ընթացքում՝
  • Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Անհատական գործնական աշխատանք | Ֆասիլիտացիոն սեսիա
  • Ծրագրի ավարտին՝
  • Մատենայի՝ դասընթացն ավարտելու վկայական
  • Ծրագրի մասին
  • Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը
  • Դուք ստանում եք
  • Նկարագրություն
  • Վերջնարդյունքներ
  • Փորձագետներ
  • Վարձավճար

Ծրագրի մասին

Ինտենսիվ ծրագիր Մատենայի փորձագետների կողմից, որն ուղղված է ռազմավարական պլանավորման, վերլուծության և բիզնեսի զարգացման հմտությունների ձևավորմանը` շուկայում ընկերության մրցակցային դիրքն ամրապնդելու, ինչպես նաև շուկայի ընդլայնմանը նպաստելու համար: 

Ո՞ւմ համար է նախատեսված ծրագիրը

- Անհատների կամ թիմերի, որոնք ցանկանում են սկսել բիզնես գործունեություն

- Կազմակերպության տարբեր օղակի ղեկավարների և սեփականատերերի, որոնք ցանկանում են բարելավել ռազմավարական պլանավորմանն ու բիզնեսի զարգացմանն առնչվող հմտությունները

- Մասնագետների և տարբեր օղակի կառավարիչների, որոնց աշխատանքը կապված է ընկերությունում ռազմավարական պլանավորման, վերլուծության և բիզնեսի զարգացման հետ

Դուք ստանում եք

Տեղական և միջազգային փորձագիտություն

գործնական և դասախոսական երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից

Գործնական հմտություններ

ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների կիրառմամբ, անհատական նախագծի ուղղությամբ աշխատանքով

Networking

Խմբում և այլ շրջանավարտների հետ

Eduweekend

Երևանից դուրս

Ավարտական վկայական

Մատենայի կողմից

Ծրագրի բովանդակությունը

Մոդուլ 1. Հետազոտություն և վերլուծություն

  • Նպատակադրում, առաքելության և տեսլականի կարևորությունը
  • Ընկերության համատեքստը և մրցակցությունը. արտաքին և ներքին միջավայրերի գնահատում

Մոդուլ 2. Պլանավորման ռազմավարական մոտեցում

  • Ռազմավարության նախագծում
  • Ռազմավարությունների հիմնական տեսակները․ ընտրություն ռազմավարական այլընտրանքների միջև
  • Մարքեթինգի և բրենդինգի ռազմավարությունների մշակում՝ հիմք ընդունելով վարքագծային գիտություններով հիմնավորված մոտեցումները

Մոդուլ 3. Բիզնեսի առաջընթացի ապահովում

  • Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) սկզբունքների ինտեգրում բիզնեսի պլանավորման և ռազմավարության մեջ
  • Ֆինանսական վերլուծություն և գնահատում․ բացահայտելով կորպորատիվ ֆինանսների լեզուն

Մոդուլ 4. Ռազմավարության իրագործում

  • Բիզնես մոդելների նախագծում և ներկայացում
  • Ռազմավարության հաջող իրականացման պրակտիկ գործիքներ
  • Կազմակերպական կառուցվածքի համապատասխանեցում ռազմավարությանը
  • Ֆասիլիտացիոն սեսիա
  • Բիզնեսի ռազմավարությունը նորամուծությունների և տեխնոլոգիաների համատեքստում

Վարպետության դասեր

Experts: Քենեթ Քևերյան, Իգոր Խալաթյան, Ռուբեն Վարդանյան
  • Ռազմավարության դասեր. բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարում
  • Նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա

Աշխատանք անհատական նախագծի ուղղությամբ

  • Ճկուն
  • 14 ժամ

Ծրագրի վերջնարդյունքներ

  • Կարողանալ արդյունավետ կերպով վերլուծել ներքին և արտաքին գործոնները, որոնք ազդում են ընկերության արդյունավետության և մրցունակության վրա
  • Ունակ լինել օգտագործել ռազմավարական պլանավորման և բիզնեսի զարգացման գործիքակազմ
  • Իմանալ մրցակցային ռազմավարությունների տարբեր տեսակները
  • Ունենալ բիզնեսի զարգացման ռազմավարություն մշակելու հմտություններ
  • Ունակ լինել բիզնեսի ռազմավարությունը համապատասխանեցնել ընկերության առաքելությանը և տեսլականին
  • Ունակ լինել սահմանել վերին մակարդակի ռազմավարական նպատակներ
  • Իմանալ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) սկզբունքները
  • Ունենալ բիզնես մոդելներ մշակելու հմտություններ
  • Կարողանալ կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները սեփական բիզնես գործընթացներում
  • Հասկանալ ընկերության ֆինանսների հիմունքները
  • Ունենալ կատարողականը գնահատելու, վերահսկելու և համապատասխան վերանայումներ կատարելու հմտություններ

Փորձագետներ

Արմեն Այվազյան
Արմեն Այվազյան
Ռազմավարության զարգացման գծով տնօրեն, Volo Software Development Company
Տեսնել ավելին
Էդգար Կարապետյան
Էդգար Կարապետյան
Գլխավոր տնօրենի տեղակալ, Ռազմավարության և Ինովացիայի տնօրեն, «Գալաքսի» ընկերությունների խումբ
Տեսնել ավելին
Գարեգին Գևորգյան
Գարեգին Գևորգյան
Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԿԲ
Տեսնել ավելին
Հայկ Հակոբյան
Հայկ Հակոբյան
Համահիմնադիր, BizBaz
Տեսնել ավելին
Հայկազ Ֆանյան
Հայկազ Ֆանյան
Modex ընկերության տնօրեն
Տեսնել ավելին
Իգոր Խալաթյան
Իգոր Խալաթյան
Oracle կորպորացիայի նախկին փոխնախագահ
Տեսնել ավելին

Ընդունելության կարգը և վճարը

Գրանցման ձևը լրացնելուց հետո դիմորդները կանցկացնեն անհատական առցանց հանդիպում մեզ հետ, որպեսզի գան փոխադարձ համոզման, որ ծրագիրը առավել օգտակար կլինի դիմումատուին։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուներին կտրամադրվի խորհրդատվություն ՝ այլ ծրագրերին մասնակցելու համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ծրագրերը Ձեզ առավելագույն արդյունք ապահովեն:

Վարձավճար՝ 1,050,000 ՀՀ դրամ: Մատենան տրամադրում է մինչև 400,000 դրամ կրթաթոշակ:
Վճարը ներառում է`
  • 40 ժամ ինտենսիվ դասընթացներ Մատենայի փորձագետների ​կողմից
  • Թարգմանություն ըստ անհրաժեշտության
  • Eduweekend Երևանից դուրս (տեղափոխում, կեցություն, սնունդ)
Մեր վճարման քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ