Մեր մասին
Ինչո՞ւ Մատենա
«Մատենա» անվանումը խորհրդանշական կերպով ծագում է մատեան («գիրք») բառից և մարմնավորում է հայ ժողովրդի պատմական ձգտումը դեպի գիրքը և կրթությունը։
Առաքելությունը
«Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության:

Տեսլականը
Համատեղելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և տեղական լավագույն մասնագետների փորձն ու գիտելիքները՝ Մատենան ձգտում է դառնալ մասնագիտական կրթության առաջատար կենտրոններից մեկն ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:
Հիմնադիրները

Ռուբեն Վարդանյան
«UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր

Ռուբեն Հայրապետյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր