«Մատենան» առաջարկում է վարձավճարի նվազեցման հնարավորություններ՝ բարձրորակ կրթությունն առավել հասանելի դարձնելու նպատակով։
Վարձավճարի նվազեցումն իրականացվում է մոտիվացիայի, մասնագիտական փորձի և ընդունելության գործընթացի ընթացքում գնահատվող այլ կարևոր գործոնների հիման վրա։
Այն հասանելի է բոլոր դիմորդներին, իսկ դրա չափը տատանվում է՝ կախված ծրագրից։ Վարձավճարի նվազեցումը կատարվում է գրանցումից հետո և «Մատենայի» ծրագրերի թիմի հետ անցկացվող քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով մասնակցի մոտիվացիան, փորձը և այլ գործոններ։

«Մատենայի» շրջանավարտների ղեկավարած ընկերությունները կրթաթոշակներ են տրամադրում սոցիալական մեծ ազդեցություն ունեցող ոլորտների առաջնորդների համար՝ հիմք դնելով բարձրակարգ կրթության հասանելիության ապահովման արդյունավետ մոդելի և Հայաստանի համար նոր մշակույթի ձևավորմանը:
Սեփական օրինակով շոշափելով «Մատենայի» բարձրորակ կրթական ծրագրերի իրական ազդեցությունը՝ մեր շրջանավարտների ղեկավարած ընկերությունները միանում են «գերազանցությունը տարածելու» առաքելությանը՝ հնարավորություն ընձեռելով առանցքային ոլորտների առաջնորդներին դառնալ ավելի ուժեղ և նոր շունչ հաղորդել իրենց ղեկավարած կառույցների ու թիմերի գործունեությանը:
Կրթաթոշակները ներկայումս հասանելի են կրթության, գիտության, բժշկության և հանրային ծառայության համակարգի առաջնորդների համար:
Վերոնշյալ ոլորտների առաջնորդները կարող են դիմել «Մատենայի» բոլոր ծրագրերին և ընդունվելու դեպքում ստանալ մեծ կրթաթոշակներ:
Կրթաթոշակների տրամադրման կարգի, առաջնահերթությունների և այլ մանրամասներ կարող եք կարդալ ստորև:


.jpg)

Կրթաթոշակների տրամադրման գործընթացն կիրականացվում է «Մատենայի» և կրթաթոշակ տրամադրող ընկերության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կողմից։ Գնահատումն իրականացվելու է հետևյալ չափանիշների հիման վրա՝
Թեկնածուները պետք է դիմեն իրենց հետաքրքրող ծրագրին վերջինիս մեկնարկից նվազագույնը 2 շաբաթ առաջ: