2024 թվականին «Մատենան»՝ որպես Հայաստանի առաջին ինստիտուցիոնալ անդամ, միացել է «CEEMAN»-ին՝ միջազգային ասոցիացիայի, որի գործունեությունը նվիրված է ամբողջ աշխարհում կառավարման կրթության առաջմղմանն ու զարգացմանը:
Ավելին կարդացե՛ք «CEEMAN»-ի պաշտոնական կայքում՝ այստեղ:

2024 թվականից սկսած՝ «Մատենա» միջազգային դպրոցը մենեջմենթի ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի՝ Մենեջմենթի զարգացման եվրոպական հիմնադրամի («EFMD») անդամ է:
«Մատենան» Հայաստանի առաջին ներկայացուցիչն է ասոցիացիայի անդամների թվում: «EFMD»-ին ամենանշանավոր բիզնես դպրոցներից զատ՝ անդամակցում են նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Mercedes-Benz»-ը, «L’Oréal»-ը, «Siemens»-ը և այլն:
«Մատենան» դարձել է այս ասոցիացիայի անդամ Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից 2-ի՝ «ESMT Berlin»-ի և «IE University»-ի նախագահների երաշխավորությամբ, որոնք հատկապես ընդգծել են «Մատենայի» կրթական ծրագրերի համաշխարհային կարգը, ինչպես նաև ուսանողների և գործընկերների հզոր ու վստահելի համայնքի առկայությունը:
.jpg&w=1920&q=75)