
«Kerbedanz» ընկերության օպերացիոն տնօրեն
Թիմերի և մարդկանց առաջնորդում
«Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագիրն իրապես վերափոխել է առաջնորդության իմ մոտեցումները։ Պրակտիկ իրավիճակային քեյսերի քննարկումն ազդել է իմ որոշումների կայացման արագության վրա։ Ես հատկապես կարևորում եմ ուսումնական նյութերի բազմազանությունը (քեյսեր, սիմուլյացիաներ, գործնական վարժություններ), որոնք ստիպեցին ինձ դուրս գալ հարմարավետության գոտուց և ամրապնդել շարունակական կրթության մտածելակերպը:

Գործադիր տնօրեն, «Pogos»
Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում
Վերջերս մասնակցել եմ «Մատենայի» և «ESMT Berlin»-ի կողմից համատեղ իրականացված «Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում» ծրագրին, և այն իսկապես արժեքավոր փորձառություն էր։ Ծրագիրը ներառում էր ռազմավարական որոշումների կայացմանը, փոփոխությունների կառավարմանը և բիզնեսի աճին միտված թեմաներ՝ գործնական կիրառությամբ և փորձառու մասնագետների ուղղորդմամբ։ Հատկապես օգտակար էր Բեռլինում կազմակերպված բիզնես այցը, որը հնարավորություն տվեց ծանոթանալ իրական բիզնես ռազմավարությունների։ Ծրագիրը բարձր եմ գնահատում և խորհուրդ եմ տալիս բոլոր այն մասնագետներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց ռազմավարական մտածողությունը։

Հիմնադիր և գործադիր տնօրեն, «CardioLab»
Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում
Երկու ինտենսիվ ամիսների ընթացքում «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագիրը ստիպեց ինձ կայացնել դժվար, բայց կենտրոնացված որոշումներ՝ որտեղ գործել, ինչպես հաղթել և ինչից հրաժարվել։ Առանձնահատուկ էր գործնական մոտեցումը․ իրական քեյսեր մեր սեփական բիզնեսներից, դասախոսների անմիջական և անկեղծ հետադարձ կապ, ինչպես նաև բազմազան խումբ՝ տեխնոլոգիաների, ֆինանսների, առևտրի և առողջապահության ոլորտներից, ինչը յուրաքանչյուր քննարկում դարձնում էր ավելի խորքային ու արդյունավետ։
Իմ ընկերության համար դա բերեց հստակություն՝ ավելի սրված արժեքային առաջարկ, կենտրոնացված ծառայություններ, չափելի նպատակներ և շաբաթական իրականացման ռիթմ, որին մենք իսկապես հետևում ենք։ Ինձ համար այն ապահովեց ռազմավարական վստահություն և առաջընթացի նոր թափ։

Ծրագրային ապահովման տնօրեն, «Adobe»
Առաջնորդել վստահությամբ․ ինչպես պետք է առաջնորդը մտածի, խոսի և գործի
Իմ հիմնական ձեռքբերումներից մեկն այն էր, թե որքան ուժեղ է ինքնավստահությունը ձևավորվում կենտրոնացման միջոցով։ Ուշադրության կառավարման վարժություններն օգնեցին ինձ նկատել կասկածելու իմ հակվածությունը և ցույց տվեցին, թե ինչպես կենտրոնացումը գիտակցաբար փոխելը կարող է անմիջապես բարելավել թե՛ կատարողականը, թե՛ մտածելակերպը։ Ես սկսեցի նաև գիտակցել իմ խուսափողական վարքագծի առանձնահատկությունները և սովորեցի փոքր քայլեր ձեռնարկել նույնիսկ այն դեպքում, երբ դեռ լիովին պատրաստ չեմ զգում։
«Դերակատարի մտածելակերպն» առանձնահատուկ ազդեցություն ունեցավ՝ վերահաստատելով, որ ինքնավստահությունը կառուցվում է փոքր, կրկնվող սովորությունների միջոցով։ Ծրագիրն ավարտելուց հետո ես մարտահրավերներին մոտենում եմ ավելի նպատակաուղղված. կիրառում եմ կենտրոնացման և շնչառական պարզ մեթոդներ՝ հանդիպումներին հստակ մտքով ներկայանալու համար, ավելի արագ եմ անցնում գործողությունների իրականացմանը և ավելի հանգիստ ու վստահ եմ կառավարում «ինքնակոչի համախտանիշի» հետ կապված մտքերը:

Տեխնիկական տնօրեն, «Adobe»
«Adobe Armenia»-ի ղեկավար թիմի համար «Մատենայի» կողմից իրականացված «Ռազմավարական պլանավորում և մտածողություն» դասընթացը բացառիկ էր։ Ծրագիրը լավ կազմակերպված էր, բովանդակալից և ուղղակիորեն առնչվում էր առաջնորդության այն մարտահրավերներին, որոնց մենք բախվում ենք ամենօրյա աշխատանքում։ Այն մեզ տրամադրեց ռազմավարական որոշումների կայացման հստակ կառուցվածք և զգալիորեն ամրապնդեց մեր հավաքական մտածողությունը։
Հատկապես տպավորիչ էր այն, թե ինչպես էր ուսումնական ծրագիրը բարձր մակարդակի ռազմավարական հայեցակարգերը վերածում գործնական գործիքների՝ հարմարեցված «Adobe»-ի արագընթաց և նորարարությունների վրա հիմնված միջավայրին։ Մենք անկեղծորեն գնահատում ենք այն պրոֆեսիոնալիզմն ու էներգիան, որ «Մատենայի» թիմը ներդրեց յուրաքանչյուր դասընթացի ընթացքում։ Սա բարձրարժեք փորձառություն էր, որը տվեց գործնական գիտելիք, որը մենք արդեն իսկ կիրառում ենք մեր թիմերում:

Օպերացիոն տնօրեն, Արդշինբանկ
«Մատենայի» կողմից Արդշինբանկի համար հատուկ մշակված կրթական ծրագրի արդյունքում միջին օղակի ղեկավարները ստացել են ինչպես գործնական գիտելիքներ, այնպես էլ գործիքակազմ, որոնք օգտագործում են առօրյա իրենց աշխատանքներում՝ թիմերի ղեկավարման, պատասխանատվության ստանձնման, արդյունքների կառավարման համար:

Գործադիր տնօրեն, «EasyPay»
Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում
«Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում» ծրագիրը, որը մշակվել է «Մատենայի» և «ESMT Berlin»-ի հետ համագործակցությամբ, ուղղված էր կապերի հաստատմանը, գաղափարների փոխանակմանը և որպես առաջնորդ կատարելագործվելուն:
Բովանդակությունը խորն էր, իսկ դասախոսներն իսկական պրոֆեսիոնալներ էին, ովքեր լսարան բերեցին իրենց գործնական փորձառությունը: Հատկապես տպավորված եմ քեյսերի ուսումնասիրությամբ, որոնք գործնական հնարավորություն տվեցին լուծելու ժամանակակից առաջնորդության մարտահրավերները:
Որպես Հայաստանի առաջատար ֆինթեք ընկերություններից մեկի գործադիր տնօրեն՝ այս ծրագիրն ինձ օգնեց ավելի համակարգված դարձնել գիտելիքս՝ կատարելագործելով իմ ռազմավարական մոտեցումները թվային տիրույթում:

Վաճառքի ղեկավար, «Abbot»
Այս դասընթացը գերազանցեց սպասելիքներս՝ ապահովելով հագեցած և արդիական տեղեկատվություն, ինչն ավելին էր, քան պարզապես գիտելիքների թարմացումը. այն ամբողջությամբ վերափոխեց բանակցությունների նկատմամբ իմ մոտեցումը։ Ես արդեն իսկ նկատում եմ արդյունավետության զգալի աճ թիմի, բիզնես գործընկերների ու ամենօրյա մասնագիտական շփումներում։
Բացի ուսումնական ծրագրից՝ անգնահատելի էր համայնքի գործոնը։ Տաղանդավոր համակուրսեցիներիս հետ սովորելը հնարավորություն տվեց շարունակաբար փոխանակվել խորհուրդներով և կառուցողական, առողջ քննադատությամբ։ Ավելին՝ փորձագետների ընտրությունը բարձրակարգ էր. իրենց ոլորտում իրական փոփոխություններ առաջացնող ազդեցիկ առաջնորդներից սովորելը բացառիկ և հզոր հնարավորություն էր:

Տեխնիկական ղեկավար, «List»
Թիմերի և մարդկանց առաջնորդում
«Մատենայի» ծրագրին մանակցությունը հզոր խթան հանդիսացավ ինչպես իմ մասնագիտական, այնպես էլ անձնական աճի համար: Այն վերահաստատեց իմ ներկայիս ռազմավարությունները՝ միաժամանակ ներմուծելով նոր գործիքներ, որոնք ես արդեն իսկ կիրառում եմ աշխատանքումս: Բացի տեսական հիմքերից՝ համայնքի զգացողությունը և տարբեր ոլորտների համախոհ մասնագետների հետ կապ հաստատելու հնարավորությունը փորձառությունն իրապես ազդեցիկ դարձրին: Ես բարձր եմ գնահատում և երաշխավորում եմ այս ծրագիրը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց պատկերացումները առաջնորդության վերաբերյալ:

Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար, «Dexatel»
Առաջնորդել վստահությամբ․ ինչպես պետք է առաջնորդը մտածի, խոսի և գործի
Առաջնորդության հանդեպ վստահությունը պարզապես վերջնակետ չէ, որին կարելի է հասնել։ Այն սոսկ տեսանելի արդյունք չէ, այլ որակ, որը կերտվում է քայլ առ քայլ՝ սեփական որոշումները կասկածի տակ դնելու, բարդ որոշումների և գործընթացին վստահելու միջոցով։
«Մատենա» միջազգային դպրոցի «Առաջնորդել վստահությամբ․ ինչպես պետք է առաջնորդը մտածի, խոսի և գործի» ծրագիրն ապահովում է միջավայր, որտեղ գերակայում են ոգեշնչող պրոֆեսորներն ու բացառիկ մասնակիցները։ Այստեղ ձեռք բերված գիտելիքն ու մոտեցումները մնայուն արժեքներ են, որոնք հիմնավորապես վերաիմաստավորում են ազդեցիկ առաջնորդության մասին պատկերացումները:

Ֆինանսական տնօրեն, «Ռենշին»
Թիմերի և մարդկանց առաջնորդում
«Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագրի երկու ամիսների ընթացքում ես ձեռք բերեցի զգալի վստահություն, նոր հայացք առաջնորդության նկատմամբ և հսկայական գործնական գիտելիք, որոնք ամեն օր կիրառում եմ իմ աշխատանքում՝ բարելավելով դրա որակը: Այս ուսուցումն իսկապես վերափոխման փորձ էր, որն օգնում է աճել որպես իրական առաջնորդ:

Գործադիր տնօրեն և համահիմնադիր, «Ecoglobe»
Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում
«Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագիրը հիանալի առիթ էր՝ վերադառնալու ակադեմիական կրթությանը՝ սեղմ ժամկետում ստանալով հագեցած ու բովանդակալից գիտելիք:
Այն զգալի ազդեցություն է ունեցել իմ մասնագիտական առօրյայի վրա՝ թույլ տալով գործնական գիտելիքն անմիջապես կիրառել աշխատանքում: Բայց իհարկե, մեծագույն ձեռքբերումը նոր ընկերներն ու արժեքավոր կապերն են:
Տպավորիչ էր ընդամենը երկու ժամում ծավալուն ու կիրառելի թեմաների ներկայացումը, որոնք քննարկում էինք տարբեր ոլորտներ ներկայացնող պրոֆեսիոնալների հետ: Լավ տեխնիկական հագեցվածությունը, հստակ ծրագիրը և հարմարավետ վայրը դարձնում են այս ծրագիրը լավագույն ընտրությունը նրանց համար, ովքեր գնահատում են որակն ու գործնական արդյունքը:

Համահիմնադիր, որակի ապահովման գծով տնօրեն, «TestingArt»
Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում
Ես անկեղծորեն տպավորված եմ «Մատենայի» «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» դասընթացով. յուրաքանչյուր դաս բազմաշերտ էր՝ համադրելով խորքային պատկերացումները, գործնական աշխատանքը և ոլորտի առաջատար փորձագետների իրական օրինակները։
Որպես տեխնոլոգիական ոլորտի հիմնադիր՝ այս դասընթացն ինձ օգնեց վերանայել առաջնահերթությունների ընտրության իմ մոտեցումը՝ ոչ միայն այն, թե ինչպես կառուցել, այլև ինչու, ում համար և ինչպես ընդլայնել այն։ Ամենակարևորը՝ այն ընդլայնեց իմ աշխարհայացքը պարզապես իրագործումից դեպի երկարաժամկետ աճ՝ ռազմավարություն, շուկայի ուղղություն և մասշտաբավորում։
Արդյունքը՝ առավել հստակ ռազմավարություն և բիզնես մոդել, որը ես իրապես կարող եմ կյանքի կոչել:

Հիմնադիր և գործադիր տնօրեն, «FYM Hospitality Group»
Առաջնորդել վստահությամբ․ ինչպես պետք է առաջնորդը մտածի, խոսի և գործի
Որպես հիմնադիր և գործադիր տնօրեն՝ ես աշխատում են անորոշության, բարձր արագության և պատասխանատվության պայմաններում: Այս ծրագիրը բարելավեց երեք հիմնասյուները՝ անկախ այն բանից առաջնորդը կաճի, թե կմնա նույն տեղում. ինչպես եք մտածում, ինչպես եք խոսում և ինչպես եք գործում:
«Մտածելը» մարտահրավեր նետեց ներքին կառուցվածքին: Վերաձևակերպումը, որ տագնապն ու ոգևորությունն ունեն նույն «ախտանշանները», իսկապես հզոր էր: Վստահությունը դիտարկվում էր ոչ թե որպես բնավորության գիծ, այլ որպես մարզվող համակարգ: Այդ փոփոխությունն ինքնին փոխում է որոշումների կայացման ընդունումը ճնշման ներքո:
«Խոսելը» վերաձևեց ներկայությունը՝ որպես ռազմավարական գործիք: Ես վերհիշեցի, որ առաջնորդի հաղորդակցությունը ոչ թե ներկայացում է, այլ ծառայություն: Երբ կենտրոնանում եք լսարանի, այլ ոչ թե ձեր վրա, հստակությունն աճում է: Երբ տիրապետում եք դադարներին, լռությունը վերածվում է հեղինակության:
«Գործել» մոդուլը տեղափոխեց ուշադրությունը անհատից դեպի համակարգ: Բազմակողմ շահառուների հետ առաջնորդության հեռանկարը, հետազոտման և իրագործման միջև առկա լարվածությունը, ինչպես նաև հարմարողական փոփոխությունների կառավարման գործիքները անմիջապես կիրառելի էին կազմակերպական իրական բարդությունների դեպքում:
Այս ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ այն մեկ միասնական համակարգի մեջ է ներառում մտածելակերպը, առաջնորդության վարքագիծը և հաղորդակցությունը: Դուք չեք կարող կայուն կերպով բարելավել դրանցից մեկը՝ առանց մյուսների:
Ես խորհուրդ կտայի «Առաջնորդել վստահությամբ. ինչպես պետք է առաջնորդը մտածի, խոսի և գործի» ծրագիրը հիմնադիրներին, գործադիր տնօրեններին և որոշում կայացնողներին, ովքեր հասկանում են, որ առաջնորդությունը լծակ է: Եթե դուք լրջորեն եք տրամադրված ազդեցության մեծացմանը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթակներում, ապա այս ծրագիրն ամրապնդում է ձեր առաջնորդության հիմքում ընկած «օպերացիոն համակարգը»: