https://api.matena.am/storage/media/136/who-me-are-100.jpg
Ի՞նչ է Մատենան

Ի՞նչ է «Մատենան»

«Մատենան» միջազգային բիզնես դպրոց է, որ հիմնադրվել է Հայաստանում: 

Ինչո՞ւ Մատենա

«Մատենա» անվանումը խորհրդանշական կերպով ծագում է մատեան («գիրք») բառից և մարմնավորում է հայ ժողովրդի պատմական ձգտումը դեպի գիրքը և կրթությունը։

Առաքելությունը

«Մատենայի» առաքելությունն է՝ որպես Հայաստանում հիմնադրված միջազգային դպրոց, գիտելիքի կուտակման, զարգացման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության որակների զարգացմանը նրանց համար, ովքեր մշտապես ձգտում են մասնագիտական ու անհատական աճի՝ հնարավորություն տալով նրանց խթանել առաջընթացը, նորարարությունն ու գերազանցությունը թե՛ սեփական ոլորտներում, թե՛ դրանցից դուրս:

Տեսլականը

Համատեղելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և տեղական լավագույն մասնագետների փորձն ու գիտելիքները՝ Մատենան ձգտում է դառնալ մասնագիտական կրթության առաջատար կենտրոններից մեկն ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

Մատենան՝ թվերով

700+շրջանավարտ
40+ծրագիր
300+գործընկեր
15+երկրից դասախոսներ
5+երկրում ծրագրեր

Հիմնադիրներ

https://api.matena.am/storage/media/21/Ruben-Vardanyan.jpg

Ռուբեն Վարդանյան

«UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր

https://api.matena.am/storage/media/22/Ruben-Hayrapetyan-1.jpg

Ռուբեն Հայրապետյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր