Ընդունելություն

https://api.matena.am/storage/media/130/photo_2025-06-04_11-05-32.jpg
01

Հայտերի ներկայացում և դիտարկում

Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց հայտերը կայքի միջոցով: Ստացված հայտերը կուսումնասիրվեն և ներկայացված փորձի ու մասնագիտական տվյալների հիման վրա կդիտարկվի նվազեցումների և կրթաթոշակների տրամադրման հնարավորությունը:

02

Հարցազրույց «Մատենա» ծրագրերի թիմի հետ

Հայտը ներկայացնելուց հետո «Մատենայի» ծրագրերի թիմը Ձեր հետ կապ կհաստատի և կնշանակի օնլայն հարցազրույցի օր: Տեսազանգի ընթացքում կքննարկվեն թեկնածուի մասնագիտական փորձն ու նպատակները, ինչպես նաև կդիտարկվի հնարավոր զեղչերի տրամադրման հնարավորությունը: Այս հանդիպման ընթացքում թեկնածուն կկարողանա ստանալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

03

Ընդունելության մասին որոշում

Հայտի և հարցազրույցի հիման վրա թեկնածուները կտեղեկացվեն ընդունելության որոշման մասին: Ընդունվելու դեպքում կհաստատվի զեղչի վերջնական չափը, և կներկայացվի տեղեկատվություն ծրագրի ընդհանուր արժեքի վերաբերյալ:

04

Թեկնածուի կողմից հաստատում

Ընդունելության առաջարկը ստանալուց հետո անհրաժեշտ է հաստատել մասնակցությունը ծրագրին տեղը ամրագրելու համար:

05

Գրանցման ավարտական փուլ

Մասնակցության հաստատումից հետո թեկնածուները կստանան պայմանագիր, որտեղ սահմանված են ծրագրին առնչվող դրույթներն ու պայմանները: Պայմանագրի ստորագրմանը կհաջորդի վճարման գործընթացը:

06

Մասնակցություն ծրագրին

Գրանցման գործընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան հասանելիություն ծրագրին, ուսումնական նյութերին և այլն:

Գրանցման ավարտական փուլ

https://api.matena.am/storage/media/12/check-circle.svg

Պայմանագրի ստորագրում

  • Թեկնածուները կստանան պայմանագիրը, որտեղ սահմանված են ծրագրի դրույթներն ու պայմանները:
  • Ուսումնասիրելուց հետո թեկնածուները պետք է ստորագրված պայմանագիրն ուղարկեն «Մատենայի» թիմին:
https://api.matena.am/storage/media/13/banknotes.svg

Վճարման ընթացակարգ

  • Պայմանագրի ստորագրումից հետո թեկնածուները կստանան հաշիվ-ապրանքագիր՝ վճարման մանրամասներով:
  • Ծրագրում իրենց տեղն ամրագրելու համար թեկնածուներից պահանջվում է կատարել կանխավճար՝ ընդհանուր արժեքի 30%-ի չափով:
https://api.matena.am/storage/media/14/lock-open.svg

Վճարման ճկուն տարբերակներ

  • Գումարի մնացորդը կարող է վճարվել փուլային տարբերակով (մաս-մաս)՝ համաձայն պայմանագրում սահմանված դրույթների: