



























Վերջերս մասնակցել եմ «Մատենայի» և «ESMT Berlin»-ի կողմից համատեղ իրականացված «Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում» ծրագրին, և այն իսկապես արժեքավոր փորձառություն էր։ Ծրագիրը ներառում էր ռազմավարական որոշումների կայացմանը, փոփոխությունների կառավարմանը և բիզնեսի աճին միտված թեմաներ՝ գործնական կիրառությամբ և փորձառու մասնագետների ուղղորդմամբ։ Հատկապես օգտակար էր Բեռլինում կազմակերպված բիզնես այցը, որը հնարավորություն տվեց ծանոթանալ իրական բիզնես ռազմավարությունների։ Ծրագիրը բարձր եմ գնահատում և խորհուրդ եմ տալիս բոլոր այն մասնագետներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց ռազմավարական մտածողությունը։

Լիլիթ Ազատյան
Գործադիր տնօրեն, «Pogos»
Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում
Երկու ինտենսիվ ամիսների ընթացքում «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ծրագիրը ստիպեց ինձ կայացնել դժվար, բայց կենտրոնացված որոշումներ՝ որտեղ գործել, ինչպես հաղթել և ինչից հրաժարվել։ Առանձնահատուկ էր գործնական մոտեցումը․ իրական քեյսեր մեր սեփական բիզնեսներից, դասախոսների անմիջական և անկեղծ հետադարձ կապ, ինչպես նաև բազմազան խումբ՝ տեխնոլոգիաների, ֆինանսների, առևտրի և առողջապահության ոլորտներից, ինչը յուրաքանչյուր քննարկում դարձնում էր ավելի խորքային ու արդյունավետ։
Իմ ընկերության համար դա բերեց հստակություն՝ ավելի սրված արժեքային առաջարկ, կենտրոնացված ծառայություններ, չափելի նպատակներ և շաբաթական իրականացման ռիթմ, որին մենք իսկապես հետևում ենք։ Ինձ համար այն ապահովեց ռազմավարական վստահություն և առաջընթացի նոր թափ։

Տաթևիկ Հովակիմյան
Հիմնադիր և գործադիր տնօրեն, «CardioLab»
Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում
Իմ հիմնական ձեռքբերումներից մեկն այն էր, թե որքան ուժեղ է ինքնավստահությունը ձևավորվում կենտրոնացման միջոցով։ Ուշադրության կառավարման վարժություններն օգնեցին ինձ նկատել կասկածելու իմ հակվածությունը և ցույց տվեցին, թե ինչպես կենտրոնացումը գիտակցաբար փոխելը կարող է անմիջապես բարելավել թե՛ կատարողականը, թե՛ մտածելակերպը։ Ես սկսեցի նաև գիտակցել իմ խուսափողական վարքագծի առանձնահատկությունները և սովորեցի փոքր քայլեր ձեռնարկել նույնիսկ այն դեպքում, երբ դեռ լիովին պատրաստ չեմ զգում։
«Դերակատարի մտածելակերպն» առանձնահատուկ ազդեցություն ունեցավ՝ վերահաստատելով, որ ինքնավստահությունը կառուցվում է փոքր, կրկնվող սովորությունների միջոցով։ Ծրագիրն ավարտելուց հետո ես մարտահրավերներին մոտենում եմ ավելի նպատակաուղղված. կիրառում եմ կենտրոնացման և շնչառական պարզ մեթոդներ՝ հանդիպումներին հստակ մտքով ներկայանալու համար, ավելի արագ եմ անցնում գործողությունների իրականացմանը և ավելի հանգիստ ու վստահ եմ կառավարում «ինքնակոչի համախտանիշի» հետ կապված մտքերը:

Գագիկ Սուքիասյան
Ծրագրային ապահովման տնօրեն, Adobe
Առաջնորդել վստահությամբ․ ինչպես պետք է առաջնորդը մտածի, խոսի և գործի
«Մատենայի» կողմից Արդշինբանկի համար հատուկ մշակված կրթական ծրագրի արդյունքում միջին օղակի ղեկավարները ստացել են ինչպես գործնական գիտելիքներ, այնպես էլ գործիքակազմ, որոնք օգտագործում են առօրյա իրենց աշխատանքներում՝ թիմերի ղեկավարման, պատասխանատվության ստանձնման, արդյունքների կառավարման համար:

Հարություն Իսպիրյան
Օպերացիոն տնօրեն, Արդշինբանկ
«Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում» ծրագիրը, որը մշակվել է «Մատենայի» և «ESMT Berlin»-ի հետ համագործակցությամբ, ուղղված էր կապերի հաստատմանը, գաղափարների փոխանակմանը և որպես առաջնորդ կատարելագործվելուն:
Բովանդակությունը խորն էր, իսկ դասախոսներն իսկական պրոֆեսիոնալներ էին, ովքեր լսարան բերեցին իրենց գործնական փորձառությունը: Հատկապես տպավորված եմ քեյսերի ուսումնասիրությամբ, որոնք գործնական հնարավորություն տվեցին լուծելու ժամանակակից առաջնորդության մարտահրավերները:Որպես Հայաստանի առաջատար ֆինթեք ընկերություններից մեկի գործադիր տնօրեն՝ այս ծրագիրն ինձ օգնեց ավելի համակարգված դարձնել գիտելիքս՝ կատարելագործելով իմ ռազմավարական մոտեցումները թվային տիրույթում:

Մհեր Գալստյան
Գործադիր տնօրեն, «EasyPay»
Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում

Դեկտեմբեր 16, 2025
Աշխարհի հնգակի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, բոլոր ժամանակների լավագույն շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը և այլ լեգենդար հյուրեր կայցելեն Հայաստան՝ մասնակցելու Շախմատի միջազգային փառատոնին, որը կանցկացվի հեղինակավոր գրոսմայստեր Լևոն Արոնյանի հովանու ներքո՝ 2026թ.-ի հոկտեմբերին:

Դեկտեմբեր 1, 2025
«Մատենան» ևս մեկ արժեքավոր քննարկում անցկացրեց Մոսկվայի «Noôdome»-ում՝ այս անգամ «INSEAD»-ի և «Մատենայի» դասախոս, Ամստերդամի ազատ համալսարանի առաջնորդության զարգացման կենտրոնի համահիմնադիր Լարա Չոլաքյանի և «Մատենայի» ակադեմիական տնօրեն Տիգրան Մնացականյանի հետ:

Հուլիս 29, 2025
Հուլիսի 26-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կայացավ «Մատենայի» շրջանավարտների գալա միջոցառումը:

Հուլիս 22, 2025
«Մատենայի» դասը Մոսկվայի «Noôdome»-ում համախմբել էր շուրջ 200 բիզնես առաջնորդների

Հուլիս 21, 2025
«Թիմերի և մարդկանց առաջնորդում» և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» վերջին խմբերն արդեն հաջողությամբ ավարտել են՝ շարունակելով իրենց առաջնորդության ուղին նոր մտքերով ու հմտություններով:

Հուլիս 1, 2025
Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում («AmCham Armenia») իր անդամների հետ միասին հյուրընկալվել էր «Մատենայում»:

Հունիս 5, 2025
Այս տարվա սեպտեմբերից Գերմանիայի առաջատար բիզնես դպրոցը՝ «ESMT Berlin»-ը, և հայաստանյան «Մատենան»նախատեսում են միասին իրականացնել բացառիկ EMBA (ղեկավարների MBA) ծրագիր, որը վերափոխելու է բիզնես կրթության ստանդարտները ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում:
Հարգելի՛ այցելու, եթե հետաքրքրված եք ղեկավարների կրթությամբ, կարող եք բաժանորդագրվել մեր նամակագրին՝ ծանոթանալու մեր ընթացիկ ու առաջիկա ծրագրերին, միջոցառումներին և հնարավորություններին:


