
«Արհեստական բանականությունն այլևս տեխնոլոգիական գծով պատասխանատուների տիրույթում չէ. այն ռազմավարական վերափոխում է, որը պետք է առաջնորդի ընկերության գլխավոր տնօրենը։ Իսկ ԱԲ գործակալները («AI agents») փորձարարական տեխնոլոգիայից դարձել են կազմակերպական ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ. դրանք կարող են ինքնուրույն մտածել, որոշումներ կայացնել և գործել»։
Երևանում տեղի ունեցավ «Մատենայի» և «ESMT Berlin»-ի «EMBA» ծրագրի գերգործնական մոդուլը ԱԲ-ի նորագույն գործիքների կիրառման վերաբերյալ:
Մեր ծրագրի մասնակից առաջնորդները համաշխարհային առաջատար փորձագետներ Լեոնիդ ժուկովի և Արտ Սիմոնովի ուղղորդմամբ ստեղծեցին իրենց ԱԲ գործակալներին և մի քանի օր շարունակ խորքային քննարկումների արդյունքում սկսեցին ավելի լավ պատկերացնել, թե ինչպես կարող են իրենց ընկերություններն ու թիմերը ներդնել ու լավագույնս օգտագործել ԱԲ-ի ժամանակակից հնարավորությունները: