«Առաջնորդել վստահությամբ․ ինչպես պետք է առաջնորդը մտածի, խոսի և գործի» ծրագիրը մոտեցավ ավարտին:
Երեք ամիս շարունակ մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին վստահությամբ առաջնորդելու էությունը՝ կատարելագործելով իրենց մտածողությունը, հաղորդակցումը և առաջնորդության մոտեցումը:
Այս հարուստ փորձառությունն իրագործվեց պրոֆեսորներ Սայմոն Բաքնոլի, Կոնստանտին Կորոտովի, Յան Ռոբերտսոնի և այն առաջնորդների շնորհիվ, որոնք յուրաքանչյուր դասին ներդնում էին իրենց ամբողջ ներուժը:
Այսուհետ բոլոր այդ առաջնորդները «Մատենայի» շրջանավարտների ակումբի անդամ են: