Լեզու
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն (թարգմանություն դեպի հայերեն անհրաժեշտության դեպքում)
Ամսաթվեր
Սեպտեմբեր - Նոյեմբեր
Վայր
Դիլիջան, Երևան, Բեռլին
Տևողություն
3 ամիս
Ժամանակացույց
2 օր յուրաքանչյուր ամսվա ընթացքում
Ծրագրի ընթացքում
Ինտենսիվ դասընթացներ | Վարպետության դասեր | Գործնական աշխատանք | Ֆասիլիտացիոն սեսիա
Ծրագրի ավարտին
Մատենայի և «ESMT Berlin»-ի՝ դասընթացն ավարտելու վկայականներ
Ղեկավարների համար նախատեսված ծրագիր, որը նպատակ ունի առաջնորդներին զինել ռազմավարական մտածողությամբ, արհեստական բանականությամբ հարստացված գործիքներով և համաշխարհային բիզնեսի խորքային պատկերացմամբ՝ այսօր արագ փոփոխվող աշխարհում հստակությամբ առաջնորդելու համար։
«ESMT Berlin»-ի հետ համագործակցությամբ մշակված այս ծրագիրը համադրում է ակադեմիական լավագույն փորձը, գործնական կիրառումը և միջազգային փորձառությունը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ձևավորել ռազմավարական մտածելակերպ, ինչպես նաև իրական փոփոխություններ առաջնորդել կազմակերպություններում։
Կազմակերպության բարձր օղակի ղեկավարներ և բիզնեսի սեփականատերեր, որոնք ցանկանում են բարելավել ռազմավարությանն առնչվող հմտությունները և դառնալ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնող
Միջին օղակի ղեկավարներ, որոնք պատասխանատու են ռազմավարության մշակման և իրագործման համար
2,500,000 ՀՀ դրամ
