«Մատենան» ևս մեկ արժեքավոր քննարկում անցկացրեց Մոսկվայի «Noôdome»-ում՝ այս անգամ «INSEAD»-ի և «Մատենայի» դասախոս, Ամստերդամի ազատ համալսարանի առաջնորդության զարգացման կենտրոնի համահիմնադիր Լարա Չոլաքյանի և «Մատենայի» ակադեմիական տնօրեն Տիգրան Մնացականյանի հետ:
Այս միջոցառումը շարունակում է «Noôdome»-ի և «Մատենայի» կողմից անցկացվող հանդիպումների շարքը, որը առաջնորդության վերաբերյալ քննարկումների շուրջ միավորում է տարբեր օղակների ղեկավարների:
Հանդիպման առանցքում «Բարդ իրավիճակներում առաջնորդությունը. դասեր Էվերեստից» թեման էր, որի ընթացքում միջոցառման հյուրերն ուսումնասիրեցին իրական քեյսը և որոշումների կայացման գործընթացը բարդ իրավիճակներում:
Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև «Մատենայի» և Գերմանիայի առաջատար բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի համատեղ EMBA ծրագիրը: Ավելին՝ https://matena.am/hy/events/emba