Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում («AmCham Armenia») իր անդամների հետ միասին հյուրընկալվել էր «Մատենայում»:
Հանդիպման ընթացքում «Մատենայի» հրավիրյալ դասախոս Կոնստանտին Կորոտովը, որը «ESMT Berlin»-ի պրոֆեսոր է և Եվրոպայի ամենաճանաչված մասնագետներից մեկը առաջնորդության բնագավառում, կիսվեց համաշխարհային առաջնորդներ պատրաստելու իր երկարամյա փորձառությամբ, որը ներառում է այնպիսի ընկերությունների ղեկավարների մասնագիտական զարգացում, ինչպիսիք են «Allianz»-ը, «Lufthansa»-ն, «Mercedes-Benz»-ը, «BMW»-ն, «Siemens»-ը, «Deutsche Bank»-ը և ուրիշներ:
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև ընդամենը մի քանի ամսից մեկնարկող բացառիկ «EMBA» ծրագրի մանրամասներն ու ընձեռվող հնարավորությունները: