Վճարման քաղաքականություն

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
 1.1. «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը (Մատենա) հավատարիմ է ուսանողներին գանձվող վարձավճարների չափի արդար և թափանցիկ քաղաքականությանը
1.2. Այս կանոնակարգը վերաբերում է Մատենայում սովորող ուսանողներին: 
1.3. Ընդունելով առաջարկը կամ գրանցվելով որևէ ծրագրի՝ ուսանողները համաձայնում են պահպանել սույն կանոնակարգի պայմանները: 
1.4. Միայն ընդունելության գրասենյակն է իրավասու տրամադրել վերջնական հայտարարություն Մատենայի վարձավճարների վերաբերյալ: Ոչ լիազորված անձնակազմի կողմից տրամադրված վարձավճարների մասին բոլոր այլ տեղեկություններն ունեն միայն խորհրդատվական բնույթ և պարտադիր չեն Մատենայի համար: Ուսանողները կամ անձնակազմը, որոնք պահանջում են վարձավճարների չափի վերջնական հաստատում, պետք է դիմեն ընդունելության գրասենյակ՝ [email protected] հասցեով: 
1.5. Մատենայի վարձավճարները վերանայվում են յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո և հրապարակվում են Մատենայի կայքում www.matena.am հասցեով:

2. ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ
 2.1. Յուրաքանչյուր ծրագրի արժեքը  որոշվում է առանձին և հրապարակվում է ծրագրի էջում՝ www.matena.am հասցեով:
2.2. Ծրագրի վճարները ներառում են բոլոր պարտադիր ուղևորությունների և բնակության ծախսերը, որոնք առանձին չեն հաշվարկվում (եթե այլ բան սահմանված չէ www.matena.am կայքի ծրագրի էջում):
2.3. Ծրագրի վերջնական արժեքը ներառվում է Մատենայի կողմից ուղարկվող առաջարկի նամակում:

3. ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՈՒՍԱՆՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 3.1. Ուսանողներն անձամբ են պատասխանատվություն կրում իրենց վարձավճարների վճարման համար իրենց ուսումնական ծրագրի ողջ ընթացքում, նույնիսկ եթե նրանք ունեն հովանավորչական պայմանագիր իրենց գործատուի հետ, կամ պայմանավորվել են, որ Մատենան իրենց անունից վճարումները կստանա ուսանողական վարկ տրամադրող բանկից կամ վարկային կազմակերպությունից:
3.2. Եթե հովանավորը չվճարի, կամ ուսանողական վարկը կամ կրթաթոշակը չեղարկվի, ուսանողը անմիջապես պարտավոր է վճարել վարձավճարը:
3.3. Ուսանողները պարտավոր են վճարել վարձավճարը մինչև իրենց ուսումնական ծրագրի մեկնարկի ամսաթիվը: Ուսանողները, ովքեր չեն վճարի իրենց վճարները ժամանակին, կենթարկվեն պատժամիջոցների, որոնք կարող են ներառել գրանցման դադարեցում:

4. ՀԱՇՎԻՐՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
 4.1. Ուսանողներին վճարման հաշիվն ուղարկվում է ծրագիրը սկսվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ: Հաշիվը ամբողջությամբ վճարվում է մինչև ծրագրի մեկնարկը:
4.2. Այն դեպքում, երբ բանկային ծախսերի պատճառով վարձավճարը ոչ ամբողջությամբ է վճարվել, ուսանողից կպահանջվի լրացնել պակասուրդը:

5. ՎՃԱՐՄԱՆ ՄԵԹԻԿ
 5.1. Մատենան կանխիկ վճարում չի ընդունում։
5.2. Վճարումները կարող են կատարվել բանկային փոխանցման միջոցով` Մատենայի կողմից նշված բանկային հաշվին:
5.3. Մատենան իրեն իրավունք է վերապահում մերժելու կամ չընդունելու ցանկացած ֆինանսական գործարք, որտեղ վճարման սկզբնաղբյուրը հնարավոր չէ նույնականացնել կամ հաստատել:
5.4. Դուք պետք է նշեք ձեր անունը, ուսանողի համարը և ծրագրի կոդը (կներառվեն վճարման հաշվում): Խնդրում ենք համոզվել, որ փոխանցումը ներառում է ձեր սեփական բանկի և միջնորդ բանկի կողմից պահվելիք ցանկացած վճար (եթե կիրառելի է): Ցանկացած ավելցուկային վճար կվերադարձվի ստացողին ըստ պահանջի: Վճարումը փոխանցելուց հետո, խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել փոխանցումը հավաստող փաստաթղթերը, ուղեկցող նամակում նշելով ձեր լրիվ անունը և ուսանողի համարը:

6. ՉԵՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱԺԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
 6.1. Ծրագրի մեկնարկի ամսաթվից հինգ աշխատանքային օր առաջ կարող եք չեղարկել ձեր առաջարկի ընդունումը և պահանջել փոխհատուցում, եթե վճարումն արդեն կատարվել է:
6.2. Եթե ցանկանում եք չեղարկել ձեր ընդունելությունը, խնդրում ենք գրավոր դիմել [email protected] հասցեով:
6.3. Վճարման չեղարկումը նաև նշանակում է ձեր որոշումը՝ հրաժարվելու ձեր հաստատված տեղից Մատենայի դասընթացում, որին դիմել եք: Չեղարկվելուց հետո երաշխիք չկա, որ մենք կկարողանանք վերականգնել ձեր տեղը, քանի որ այն կարող է տրվել հերթացուցակում գտնվող մեկ այլ դիմորդի:

7. ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՐԱՎՈՒՆՔ
 7.1. 6.1-ում նշված ժամկետի ավարտից հետո Մատենան չի վերադարձնում վճարները, բացառությամբ որոշ բացառիկ հանգամանքների:
7.2. 7.1 կետում նշված բացառիկ հանգամանքներում ուսանողը կունենա փոխհատուցման իրավունք.
1) ծանր հիվանդության պատճառով, որն անհնարին է դարձնում ուսանողի ուսման շարունակությունը.
2) ծնողի կամ խնամակալի, ամուսնու կամ երեխայի մահվան պատճառով.
7.3. Եթե ուսանողը դադարեցնում է ուսումը 7.2-ում նկարագրված հանգամանքների պատճառով, փոխհատուցումը վճարվում է հետևյալ համամասնություններով.
1) 75%-ը, եթե ուսանողը հրաժարվում է մինչև ծրագրի առաջին շաբաթվա ավարտը.
2) 50%, եթե ուսանողը հրաժարվում է առաջին շաբաթվա ավարտից հետո, բայց մինչև երրորդ շաբաթվա սկիզբը.
3) 25%, եթե ուսանողը հրաժարվում է երրորդ շաբաթվա սկզբից, բայց մինչև չորրորդ շաբաթվա սկիզբը:
7.4. Այն դեպքում, երբ դասընթացը չեղարկվում է Մատենայի կողմից, գումարի ամբողջական փոխհատուցումն ավտոմատ կերպով կկատարվի բոլոր ուսանողներին:

8. ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՏՎԵՐԱԴԱՐՁ
 8.1. Մենք կփոխհատուցենք ցանկացած վերադարձի ենթակա գումար առանց անհարկի ուշացման 14 աշխատանքային օրվա ընթացքում՝ չեղարկման մասին ծանուցումն ստանալուց և ամբողջական տեղեկատվությանը տիրապետելուց հետո:
8.2. Հրաժարվող ուսանողները պետք է նախ ներկայացնեն համապատասխան ձևաթուղթ [email protected] հասցեով։
8.3. Փոխհատուցման հարցումները, որոնք հիմնված են 7.2-ում նկարագրված հանգամանքների վրա, պետք է ուղեկցվեն փաստաթղթային ապացույցներով, ինչպիսիք են բժշկական կամ մահվան վկայականը:
8.4. Եթե ուսանողը Մատենայի նկատմամբ որևէ այլ չմարված պարտք ունի, ապա այն կպահվի վերադարձման ենթակա գումարից:
8.5. Բոլոր վերադարձերը կատարվում են ստացված արժույթով: Գումարի վերադարձը կատարվում է բանկային փոխանցմամբ:
8.6. Ուսանողից բացի այլ անձի կողմից կատարված վճարումները չեն կարող վերադարձվել ուսանողին, այլ պետք է վերադարձվեն փոխանցողին:
8.7. Եթե վճարումը բաժանվել է մեկից ավելի վճարողների միջև, ապա ցանկացած վերադարձ կկատարվի նույն համամասնությամբ, ինչ սկզբնական բաժանումը:
8.8. Բանկային միջնորդավճարները Մատենայի կողմից կարող են պահվել փոխանցվող գումարից, եթե գումարի վերադարձն իրականացվում է արտասահմանում և այլ արժույթով, քան ՀՀ դրամը:

9. ԲՈՂՈՔՆԵՐ
 Եթե ձեզ չի գոհացնում ձեզանից գանձված վարձավճարների, վճարման պայմանների, վերադարձի կամ չվճարելու վերաբերյալ, կամ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ ընդունված որոշումները, կարող եք գրավոր բողոք ներկայացնել [email protected] էլ.

10. ՕԳՏԱԿԱՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
 Վարձավճարների վճարման, վերջնաժամկետների և այլնի վերաբերյալ հարցերի դեպքում դիմեք՝ [email protected]

Ձեր ուսանողական տվյալների վերաբերյալ հարցումների համար դիմեք՝ [email protected]