«Թվային փոխակերպում» կրթական ծրագրի ներկայացում
20 Հունիս 2023, 19:00
Այսօր թվային փոխակերպումն էական ազդեցություն ունի բիզնեսի վրա բոլոր ոլորտներում: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք թվային փոխակերպման անհրաժեշտություն կա, թե՝ ոչ: Ինչպե՞ս սովորել լիարժեք օգտվել թվայնացումից՝ ընկերության աճն արագացնելու համար:
Հունիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք «Matena ICDT»-ի «Թվային փոխակերպում» կրթական ծրագրի ներկայացմանը, որը կօգնի պատասխանել վերը նշված հարցերին և բացահայտել մի շարք նոր հնարավորություններ:
Կրթական ծրագրի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 22-ին։
Հանդիպման ընթացքում դուք կկարողանաք՝
- ծանոթանալ հատուկ Հայաստանի համար մշակված բացառիկ ծրագրի մանրամասներին,
- իրական դեպքերի վրա հիմնված տեսնել, թե ինչպես են փորձագետների ղեկավարությամբ մասնակիցները մշակում իրենց նախագծերը,
- ուսումնասիրել տարածված սխալները, ինչը հնարավորություն կտա խուսափելու դրանցից թվային փոխակերպում իրականացնելիս,
- ձեր հարցերն ուղղել բանախոսներին և հասկանալ, թե արդյոք ձեր բիզնեսը թվային վերափոխման կարիք ունի, թե՝ ոչ:

Հանդիպման բանախոսներն են՝
• Նիկոլայ Վերխովսկի – «Matena ICDT»-ի ղեկավար, «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի ակադեմիական տնօրեն, Թվային փոխակերպման կենտրոնի տնօրեն,
• Մաքսիմ Ալատով – «ICDT»-ի հիմնադիր, գործադիր տնօրեն,
• Մաքսիմ Միխալյով – «Modeus»-ի պրոդուկտների գծով նախկին տնօրեն և «Պրոդուկտների տնօրեն, Ապրանքի ռազմավարության կառավարում» ծրագրի ղեկավար:
ℹ️ Ամսաթիվ և ժամ՝ հունիսի 2, 19:00,
ℹ️ Վայրը՝ «Մատենա» միջազգային դպրոցի այգի, Բաղրամյան 6: