Ֆինանսներ առաջնորդների համար | Ղեկավարների ճամբար Դիլիջանում
Հունիսի 28-29

📍 «UWC Dilijan»-ի կամպուս, Հայաստան
🗓 Հունիսի 28-29, +Հունիսի 30 (3-ժամանոց երեկոյան եսիա Մատենայում)
🗣 Լեզուներ՝ Հայերեն, անգլերեն (ըստ անհրաժեշտության՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ)
Անկախ այն բանից՝ բիզնես եք զարգացնում, ղեկավարում եք թիմ կամ իրականացնում բարեփոխումներ պետական համակարգում՝ ֆինանսական մտածողությունը ղեկավարի համար այլևս ընտրություն չէ. այն անհրաժեշտություն է։
Միացե՛ք մեզ Դիլիջանում անցկացվող «Ֆինանսներ առաջնորդների համար» ղեկավարների ճամբարին, որը նախատեսված է ոչ ֆինանսիստ ղեկավարների համար՝ տալու վստահություն, գործիքներ ու խոր գիտելիք ֆինանսական աշխարհում ռազմավարական որոշումներ կայացնելու համար։
Ծրագրի փորձագետներն են.
- Արտաշես Կարապետյան, ESSEC բիզնես դպրոցի պրոֆեսոր, որի ուսուցման մոտեցումը հստակ է, խորիմաստ և կիրառելի իրական բիզնեսի միջավայրում։
- Արշավիր Մինասարյան, «Wellar Group LLC»-ի գործադիր տնօրեն, որը ֆինանսական աշխարհը ներկայացնում է գործնական օրինակներով՝ հիմնված իր տարիների կառավարչական փորձի վրա։
Երկօրյա ճամբարի ընթացքում դուք կսովորեք՝
✔️ հեշտությամբ վերլուծել ֆինանսական հաշվետվությունները,
✔️ ճշգրիտ գնահատել կատարողականն ու ռիսկերը առանցքային ցուցանիշների կիրառմամբ,
✔️ կայացնել հիմնավոր որոշումներ կապիտալի կառավարման և ներդրումների ուղղությամբ,
✔️ կապել թվերն ու ռազմավարությունը տեսլականից գործողությունների անցնելու համար:
Նախնական ֆինանսական գիտելիքը պարտադիր չէ:
Դիլիջանում սպասվում է հագեցած փորձառություն՝ փորձագետների հետ աշխատանք, գործնական քեյսերի վերլուծություն, գործընկեր ղեկավարների հետ արժեքավոր կապերի փոխանակում և ոգեշնչող մթնոլորտ։
Ծրագրին մասնակցելու համար 270,000 դրամ ներդրում կատարելով՝ Դուք կստանաք գիտելիք և փորձ, ինչպես նաև կօգտվեք հետևյալ հարմարություններից՝ գիշերակաց «Dili Town»-ում, համեղ ուտեստներ, հարմարավետ տեղափոխում,բացառիկ նեթվորքինգային հնարավորություններ և երեքժամյա բացառիկ սեսիա «Մատենայում»:
Գրանցման հղումը՝ ստորև: