Ինչպե՞ս առաջնորդել մարդկանց և հաջողել․ մասնագիտական քննարկում

3 Օգոստոս 2022, 19:30
  • Կիսվել
Մատենա միջազգային դպրոցը հրավիրում է «Ինչպե՞ս առաջնորդել մարդկանց և հաջողել» թեմայով մասնագիտական բաց քննարկմանը: 
 
Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:30-ին, միջոցառման մասնակիցները Մատենայի այգում (Բաղրամյան 6 հասցեում) հնարավորություն կունենան լսելու մեր փորձագետների բացօթյա դասախոսությունը, որի արդյունքում ավելի խորքային կպատկերացնեն արդյունավետ առաջնորդության դերը ժամանակակից պայմաններում, դրա գործնական նշանակությունը և կիրառման մեխանիզմները: Կբացահայտեն նաև, թե ինչպես կարելի է առաջնորդել փոփոխությունները կազմակերպական համակարգերը հաջողությամբ զարգացնելու նպատակով: 
 
Հանդիպման խոսնակներն են․ 
  1. Ռուբեն Հայրապետյան՝ Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն  
  2. Լարա Չոլաքյան՝ Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության և խորհուրդների զարգացման կենտրոնի համահիմնադիր, Ամստերդամի ազատ համալսարանի «Նպատակի վրա հիմնված առաջնորդում» ղեկավարների համար մագիստրոսական ծրագրի խորհրդատվական խորհրդի անդամ 

ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է։ 

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։