Բաց դռների օր «Մատենայում» | Ներկայացում թիմի և շրջանավարտների կողմից

Փետրվարի 1, 2024
  • Կիսվել
«Ինչպե՞ս ճիշտ ծրագիր ընտրել», «Դուք կրթաթոշակ է՞լ եք տրամադրում», «Որո՞նք են առաջնորդության ծրագրի մանրամասները», «Եթե բիզնեսի նոր փուլ եմ սկսում, ռազմավարական պլանավորումը կօգնի՞»: 

Ստացե՛ք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ մասնակցելով «Մատենայում» կայանալիք «Բաց դռների օրվան»: 

«Մատենայի» թիմը կօգնի ծանոթանալ առաջիկա ծրագրերի ու հնարավորությունների բոլոր մանրամասների վերաբերյալ: Մեր շրջանավարտներն էլ կօգնեն համոզվել փորձառության որակի և արդյունավետության մասին: 

«Բաց դռների օրվա» ընթացքում ներկայացնելու ենք հետևյալ ծրագրերը՝

- «Թիմերի և մարդկանց առաջնորդում», 
- «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում»:

Կսպասենք Ձեզ՝

📍«Մատենայի» գրասենյակում
📆Փետրվարի 1-ին
🕢Ժամը 18:30-ին:

Գրանցման հղումը ստորև է: