Առաջնորդները՝ ռազմավարության և փոփոխությունների կերտողներ

27 Հունիս 2023, 19:00
  • Կիսվել
«Մատենա» միջազգային դպրոցը հրավիրում է «Առաջնորդները՝ ռազմավարության և փոփոխությունների կերտողներ» թեմայով մասնագիտական բաց քննարկմանը:

Հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Մատենայի» այգում (Բաղրամյան 6 հասցեում) հնարավորություն կունենաք լսելու մեր փորձագետների բացօթյա դասախոսությունը՝ ստանալով ավելի լավ պատկերացում, թե ինչպես պետք է առաջնորդել ռազմավարական պլանավորման և փոփոխությունների գործընթացները կազմակերպություններում՝ արդյունքի հասնելու համար:
 
🎤 Հանդիպման խոսնակներն են․
•  Արա Աբրահամյան՝ Ավստրիական խոշորագույն բանկային խմբի՝ «Erste Group»-ի թվային տրանսֆորմացիայի նախկին տնօրեն և խորհրդի անդամ, «Մատենա» միջազգային դպրոցի դասախոս 
•  Ռուբեն Հայրապետյան՝ «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն

ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է։ 
❗ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել