Հանդիպում-քննարկում Մատենայի փորձագետների և շրջանավարտների հետ

10 Հոկտեմբեր 2022, 19:00
  • Կիսվել
Մատենա միջազգային դպրոցը հրավիրում է հանդիպում-քննարկման՝ Մատենայի փորձագետների և շրջանավարտների հետ:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Մատենայի» հարևանությամբ գտնվող Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան 3 հասցեում) տեղի կունենա յուրահատուկ հանդիպում-քննարկում Մատենայի փորձագետների և շրջանավարտների հետ, որի ընթացքում կներկայացվեն Մատենայի կրթական ծրագրերը ինչպես գործող ղեկավարների, այնպես էլ ապագա առաջնորդների համար: 

Հանդիպումը հագեցած կլինի հետաքրքիր մշակութային բաղադրիչներով:

19:00 – 19:30 Շրջայց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (անվճար)
19:30 – 20:00 «Մատենա» միջազգային դպրոցի առաջիկա ծրագրերի հակիրճ ներկայացում
20:00 – 21:00   Պանելային քննարկում «Մատենայի» փորձագետների և շրջանավարտների մասնակցությամբ