հանդիպում-քննարկում «ESMT Berlin»-ի և «Մատենայի» շրջանավարտների հետ

11 Մարտ 2023, 16:30
  • Կիսվել
«Մատենա» միջազգային դպրոցում տեղի կունենա հանդիպում-քննարկում Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի հետ համատեղ իրականացվող «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» ծրագրի 1-ին հոսքի շրջանավարտների հետ: 

Հանդիպման ընթացքում շրջանավարտները կներկայացնեն, թե ինչպես են կիրառում ծրագրի արդյունքում ձեռքբերված գիտելիքը և հմտությունները իրենց կազմակերպություններում, ինչպես նաև կկիսվեն ռազմավարական պլանավորման իրենց փորձով և ծրագրից ստացած տպավորություններով։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։ 

Օրը և ժամը՝ մարտի 11, 16:30
Վայրը՝ Բաղրամյան 6՝ «Մատենա» միջազգային դպրոց