Ինտելեկտուալ խաղ և բաց դռների օր «Մատենայի» այգում

18 Ապրիլ 2023, 19:00
  • Կիսվել
Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ «Մատենայի» ծրագրերին և միաժամանակ ստուգել առաջնորդության ու կառավարման ձեր գիտելիքները:  
 
«Մատենան» հայտարարում է բաց դռների օր, որին մասնակցելով դուք կկարողանաք՝  
 
- տեղեկանալ գործող և գալիք ծրագրերի մասին հենց «Մատենայի» ծրագրերի թիմի և շրջանավարտների կողմից,  
- մասնակցել հատուկ պատրաստված ինտելեկտուալ խաղին՝ առաջնորդության թեմայով,  
- հաղթելով ստանալ մեծ կրթաթոշակներ «Մատենայի» ծրագրերին մասնակցելու համար:  
 
Սիրով սպասում ենք ձեզ ապրիլի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Մատենայի» լուսազարդ այգում:  
 
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել: