Բաց դռների օր և ինտելեկտուալ խաղ «Մատենա» միջազգային դպրոցում

18 Դեկտեմբեր 2023, 18:30
  • Կիսվել
Բաց դռների օր և ինտելեկտուալ խաղ «Մատենա» միջազգային դպրոցում

Եթե ղեկավար եք և փնտրում եք համաշխարհային կարգի ծրագիր՝ զարգացնելու առաջնորդության հմտությունները և միանալու միմյանց աջակցող առաջնորդների մեծ համայնքին, ապա հրավիրում ենք մասնակցելու բաց դռների օրվան՝ «Մատենա» միջազգային դպրոցում, որտեղ մեր թիմը կտրամադրի ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն «Մատենայի» ծրագրերի մասին՝  

- «Ռազմավարական առաջնորդություն թվային դարաշրջանում»՝ Գերմանիայի լավագույն դպրոցի՝ «ESMT Berlin»-ի հետ համատեղ,  
- «Թիմերի և մարդկանց առաջնորդում»,  
- «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում»:  

Կմասնակցեք հատուկ պատրաստված ինտելեկտուալ խաղին՝ առաջնորդության թեմայով, և հաղթելով կստանաք կրթաթոշակներ:

Ավելին՝ դուք հնարավորություն կունենաք հանդիպելու «Մատենայի» շրջանավարտների ակումբի անդամներին, որոնք կմիանան մեզ և կկիսվեն «Մատենայում» իրենց փորձով:  

Սիրով սպասում ենք ձեզ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ից մինչև 20:30-ը, «Մատենա» միջազգային դպրոցում (Բաղրամյան 6 հասցեում):

❗ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝