Ռազմավարական առաջնորդություն թվային դարաշրջանում
Հունվար 2024 - Մարտ 2024
Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի և «Մատենայի» ծրագրի ընդունելությունը բաց է:
Եվրոպայի 8-րդ բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի* հետ համատեղ ներկայացնում ենք նոր և վերամշակված «Ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում» 3-ամսյա միջազգային ծրագիրը:
Սա եզակի հնարավորություն է ղեկավարների համար՝ բարելավելու առաջնորդության հմտությունները, նորագույն մոտեցումներով մշակված ռազմավարության միջոցով ամրապնդելու կազմակերպության մրցակցային դիրքը՝ հաշվի առնելով թվային դարաշրջանի առանձնահատկությունները և հեռանկարները:
Ծրագիրը ներառում է՝
- ինտենսիվ դասընթացներ և վարպետության դասեր «ESMT Berlin»-ի և «Մատենայի» պրոֆեսորների կողմից,
- hատուկ նեթվորքինգային միջոցառում Գերմանիայի տնտեսության խոշորագույն տարածաշրջանային նախաձեռնության՝ «Ost-Ausschuss der Deutschen Wirtschaft»-ի գործարարների հետ,
- ուսումնական այց գերմանական առաջատար կազմակերպություններ,
- դասեր՝ Երևանում, UWC Դիլիջանում և Բեռլինում:
Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 5, 2024թ.
Դասերը՝ անգլերեն, ապահովվում է համաժամանակյա թարգմանություն դեպի հայերեն:
Ծրագրի հաջող ավարտից հետո դուք կստանաք 2 վկայական` «Մատենայի» և «ESMT Berlin»-ի կողմից:
*Ըստ «Financial Times»-ի՝ «ESMT Berlin»-ը լավագույն բիզնես դպրոցն է Գերմանիայում և 8-րդը՝ Եվրոպայում: Այն հիմնադրվել է Գերմանիայի առաջատար 25 կորպորացիաների կողմից (Mercedes-Benz, Deutsche Bank, Allianz, Airbus, Lufthansa, Bosch, Siemens, McKinsey և այլն) իրենց և համաշխարհային այլ կազմակերպությունների համար բարձրակարգ կառավարիչներ և առաջնորդներ պատրաստելու նպատակով: