«Թվային պրոդուկտների ստեղծման ռազմավարական մոտեցումներ» բաց դաս
14 Հուլիս 2023, 19:00
Ցանկանո՞ւմ եք սովորել, թե ինչպես մշակել թվային պրոդուկտներ, որոնք իրական արժեք են բերում օգտատերին և կարող են մեծացնել ձեր շահույթը: Ուզո՞ւմ եք հասկանալ ձեր հաճախորդների վարքագիծը և ստեղծել այնպիսի պրոդուկտներ, որոնք համապատասխանում են նրանց կարիքներին:
«Matena ICDT»-ն հրավիրում է «Թվային պրոդուկտների ստեղծման ռազմավարական մոտեցումներ» բաց դասին, որտեղ ձեզ հետ կկիսվենք թվային պրոդուկտների ստեղծման և խթանման գաղտնիքներով։
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝
- թվային պրոդուկտի կարևորությունը ձեր բիզնեսի չափականության (մետրիկայի) համար. ինչպես են դրանք ազդում ձեր բիզնեսի հաջողության վրա,
- ինչպես են թվային պրոդուկտնեը օգնում մեծացնել եկամուտը,
- թվային պրոդուկտի ստեղծման հատուկ քայլեր և ալգորիթմներ՝ գաղափարից մինչև իրականացում,
- ինչ գործիքներ են անհրաժեշտ թվային պրոդուկտը հաջողությամբ գործարկելու և զարգացնելու համար,
- գործող թվային պրոդուկտների և դրանց սխալների վերլուծություն:
Ամսաթիվ և ժամ՝ հուլիսի 14, 19:00
Վայրը՝ «Մատենա» միջազգային դպրոց, Բաղրամյան 6